19:26 14.06.2018
Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ Երևանի կենդանաբանական այգում վերջին մի քանի ամիսներին երկու տասնյակից ավելի կենդանիներ, այդ թվում՝ բացառիկ կենդանատեսակներ են սատկել հիվանդության պատճառով, սակայն այդ փաստն այգու տնօրինությունը թաքցրել է։
SHANTNEWS.am-ն այսօր եղել է կենդանաբանական այգում և պարզաբանումներ ստացել Երևանի կենդանաբանական այգու միջազգային կապերի պատասխանատու Արևիկ Մկրտչյանից: Կենդանաբանական այգում չեն հերքել, որ կենդանիների անկման դեպքեր եղել են, բայց ընդգծել են, որ դրանք գրանցվել են միայն հունվար-փետրվար ամիսներին: Խոսքը տուբերկուլյոզ հիվանդության մասին է:
«Ուխտայծ, Դավթի եղջերու, կխտար և կամերունյան այծ: Սմբակավորների շրջանում շատ ավելի խնդրահարույց է այդ հիվանդությունը»,- ասել է Արևիկ Մկրտչյանը՝ ցուցադրելով կենդանիների դիահերձման արձանագրությունները:
Ըստ Արևիկ Մկրտչյանի՝ կատարվածը գաղտնի պահելու մասին խոսք լինել չի կարող, քանի որ իրենք հայտարարություն են տարածել վարակի վերաբերյալ, ավելի քան 10 օր կենդանաբանական այգին չի գործել: Հարցին՝ հնարավո՞ր չէր խուսափել հիվանդությունից, Արևիկ Մկրտչյանն այսպիսի պատասխան է տվել.
«Մենք դժվարանում ենք ասել, թե ինչպես է հայտնվել այդ հարցուցիչը կենդանաբանական այգում, որովհետև դրա ստուգման մեթոդը գոյություն չունի: Մենք Հայաստանում նույնիսկ չունենք այն գործիքակազմը, որով կարող ենք հասկանալ այդ հարուցիչի ենթատեսակը որն է՝ մարդո՞ւց է անցել կենդանուն, թե՞ հակառակը: Վակցինա էլ գոյություն չունի»:
Տուբերկուլյոզով ախտահարված կենդանիների անկման առաջին դեպքը գրանցվել է կխտարի մոտ, ապա անկում են ապրել լամաները: Սմբակավորների դասին պատկանող որոշ կենդանիներ էլ քնեցվել են:
«Ուզենք, թե չուզենք, պետք է վերացնենք կենդանիներին, որպեսզի վարակը չտարածվի, սա պահանջում է նաև Կենդանաբանական այգիների միջազգային ասոցիացիան»,- ասել է Երևանի կենդանաբանական այգու միջազգային կապերի պատասխանատուն:
Կենդանաբանական այգում նաև հերքել են լուրերը, թե վտանգը դեռևս անցած չէ ու անկման դեպքերը շարունակվում են, վստահեցրել են, որ ամեն երկուշաբթի սանիտարական, ախտահանման աշխատանքներ են իրականացվում, իսկ հիվանդ կենդանիները ոչնչացվել են այրման միջոցով, որպեսզի հետագայում պատճառ չդառնան վարակի տարածման:
Հարցին՝ ինչպե՞ս կարող են ապացուցել, որ կենդանիները քնեցվել են, այրվել, այլ ոչ թե վաճառվել, Երևանի կենդանաբանական այգում պատասխանել են՝ փաստաթղթեր ներկայացնելով:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...