Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին. EuFoA – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին. EuFoA

13:22 23.06.2020

Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց 2009 թ. հիմնական սկզբունքներին՝ նպատակ ունենալով հասնել լուծման՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի Կանոնադրության և ԵԱՀԿ 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, խրախուսում է բոլոր կողմերին գնալ երկխոսության և ձեռնպահ մնալ լարվածություն առաջացնող հռետորաբանությունից, ինչը հետագայում կվտանգի կարգավորման ցանկացած հեռանկար:

Հայաստանի եվրոպացի բարեկամների տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին, Եվրախորհրդարանը հաստատեց իր առաջարկները՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ, որը նախատեսված է անցկացնել 2021թ.։ Սա առիթ է Խորհրդարանի համար հաստատելու իր դիրքորոշումը Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ: Այն նաև հնարավորություն է, որ Խորհրդարանը ընդհանուր առմամբ արտահայտի իր տեսակետը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Վերևում ներկայացված է զեկույցից մի հատված, որը հստակեցնում է Եվրախորհրդարանի դիրքորոշումը:

Այն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու ջանքերին և նրանց 2009 թվականի հիմնական սկզբունքներին, ինչը ենթադրում է փոխզիջում՝ հիմնված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա:

Հայաստանի եվրոպացի բարեկամները (EuFoA), որը հետևողական է Բրյուսելից ստացվող զեկույցներին, հաստատում է, որ սա հենց այն դրույթն է, որը պետք է հաշվի առնել, երբ փորձում ենք վերլուծել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Եվրախորհրդարանի դիրքորոշումը:

Ոմանք կփորձեն պնդել, որ ԱլԳ գործընկերների՝ տարածքային ամբողջականությանը աջակցող այլ, ավելի ընդհանրացված հղումներ ուրիշ բան են հուշում: EuFoA-ն նշում է, որ հարկ է նկատել՝ այդ հիշատակումներն, այնուամենայնիվ, օգտագործվում են այն ժամանակ, երբ ուշադրությունը հրավիրվում է Ուկրաինայում առկա հակամարտության և Վրաստանում Հարավային Օսիայի ու Աբխազիայի օկուպացման հարցերին։ Իրականում, երկու դեպքում էլ արվում են ուղիղ հղումներ Ռուսաստանի գործողություններին, որոնք միտված են պարզաբանելու տիրող իրավիճակը։

Հատկանշական է նաև, որ 2009 թվականի հիմնական սկզբունքներին սատարող տեքստը հիմնված է գնահատականների վրա, որոնք առաջարկվել են Խորհրդարանում գործող մի շարք քաղաքական խմբերի կողմից, ինչն ընդգծում է Եվրախորհրդարանում վերը նշված դիրքորոշման նկատմամբ մեծ աջակցությունը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP