Պատկերացրեք` դատավորները սկսեն արձագանքել, այդ «վեթինգ» ճվացողները ոչ միայն վեթինգի կենթարկվեն, այլև լյուստրացիայի կենթարկվեն. Վարդազարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+17.09 oC

Պատկերացրեք` դատավորները սկսեն արձագանքել, այդ «վեթինգ» ճվացողները ոչ միայն վեթինգի կենթարկվեն, այլև լյուստրացիայի կենթարկվեն. Վարդազարյան

16:23 23.06.2020

«Ես հեռու եմ մտքից, որ մեր դատական իշխանությունը իդեալական վիճակում է, անտեղի են քննադատում, շատ դեպքերում կառուցողական քննադատությունը իրականությանը համապատասխանում է»,- այսօր «Հեռանկար» հաղորդման շրջանակներում հայտարարել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ խոսելով վեթինգի ուղղությամբ կատարվող աշխատանքի մասին:

Նա նաև մի համեմատություն է արել՝ ներկայացնելու տիրող իրավիճակը.

«Ասենք ունենք հեռուստացույց, որի գույնը մի քիչ փախել է, ոտքը ծռվել է ու ձայնը լավ չի հնչում, բայց ընդհանուր առմամբ այն աշխատում է ու բավարարում է հասարակության պահանջը, բայց տանտերը ուզում է վերանորոգել: Հայտնվում է հարևան, որը փականագործ է, գալիս է սղոցով ու մուրճով, առանց հասկանալու, փորձում է վերանորոգել հեռուստացույցը, ու ինքը միանշանակ ընկալվում է, որ վերջին ատյանի ճշմարտություն է, ու եթե իր ասածը չի ընդունվում, ուրեմն բոլորը կոռումպացված են, սև են, հների տակ են աշխատում, ու առանց հասկանալու, որ վնասում են ոչ միայն դատական իշխանությունը, այլև երկրի վարկանիշն է գցում»:

Նա կոչ արեց չվարվել այսկերպ, այլ եթե ունեն ծրագիր, թե ինչպես օգնել դատական իշխանությանը, գալ և քննարկել իրենց հետ:

«Դատավորները բոլորն ունեն քաղաքական զսպվածության բարձր շեմ, ու ոչ մեկը չի արձագանքում անհիմն քննադատությանը։ Մի պահ պատկերացրեք, որ որոշեն այդ շեմն իջեցնել ու նույն բառամթերքով արձագանքել «վեթինգ» ճվացողներին, ովքեր առանց հասկանալու բառի նշանակությունը, ամենակարևորը՝ հետևանքները չեն պատկերացնում․․․ Պատկերացրեք՝ դատավորները սկսեն արձագանքել, այդ «վեթինգ» ճվացողները ոչ միայն վեթինգի կենթարկվեն, այլև լյուստրացիայի կենթարկվեն։ Եթե դատական իշխանությանը չեք կարող օգնել՝ գոնե մի՛ խանգարեք»,- ասել է նա:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP