12:50 24.06.2020
ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունների վերաբերյալ, որը նա արել է երեկ՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի շրջանակներում:
Ռուբեն Վարդազարյանը, Արամ Աբրահամյանի հետ զրույցում, անդրադառնալով դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում անվստահության հարցին, հայտարարել է, որ «մենք ունենք ոչ այնքան գրագետ քննչական մարմիններ, մենք ունենք ոչ պատշաճ դատախազական հսկողություն», և որ վերջիններս անորակ քննած գործը «ուղղակի շպրտում են դատարան»: Ռուբեն Վարդազարյանը նաև նշել է, որ «մենք չունենք անգրագետ դատավոր»:
«Այս առնչությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ Ռուբեն Վարդազարյանի կողմից քննչական մարմիններին տրված` վերը նշված ընդհանրական բնույթի և ԲԴԽ նախագահին ոչ հարիր որակումները վիրավորում են նախաքննական մարմինների աշխատակիցներին` ստվերելով նրանց կողմից իրականացվող բարդ, բարձր պատասխանատվություն պահանջող աշխատանքը:
Իհարկե, հնարավոր է, որ նախաքննական մարմիններում լինեն քննիչներ, որոնց մասնագիտական որակները դեռևս բարելավման կարիք ունեն, սակայն, չբացառելով հանդերձ այդ հանգամանքը, վստահեցնում ենք, որ քննչական համակարգում այսօր բազմաթիվ են իրենց գործին նվիրված, իրավաբանական փայլուն գիտելիքներ ունեցող, սկզբունքային ու բարոյական բարձր հատկանիշներով օժտված արհեստավարժ քննիչները, որոնք, ջանք ու եռանդ չխնայելով, արդյունավետ և որակյալ քննություն են իրականացնում անգամ ամենաբարդ, ուժերի գերլարում պահանջող քրեական գործերով:
Եվ եթե Ռուբեն Վարդազարյանն իր խոսքում նշում է, որ «ցանկացած դատավորի հասցեին հնչեցրած հայհոյանքն ընկալվում է, որ 240-ին են հայհոյում», ապա նույն կերպ պարոն Վարդազարյանն իր գնահատականներով վիրավորում է նախաքննական մարմինների հարյուրավոր քննիչների:
Կարծում ենք, որ ԲԴԽ նախագահի` նախաքննական մարմիններին ուղղված սուբյեկտիվ գնահատականները ոչ միայն փաստարկված և հիմնավոր չեն, այլ նաև չեն բխում պաշտոնատար անձի զբաղեցրած կարգավիճակից և էթիկայի կանոններից:
Ակնկալում ենք, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր հնչեցրած վիրավորական բնույթի դատողությունների համար առնվազն հրապարակային ներողություն կխնդրի նախաքննական մարմինների աշխատակիցներից և այսուհետ կդրսևորի անհրաժեշտ զսպվածություն` զերծ մնալով քննչական մարմինների աշխատանքի վերաբերյալ չհիմնավորված և ոչ կոռեկտ հայտարարություններ հնչեցնելուց»,- ասված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...