18:15 24.06.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական Միշել Թիերենն այսօր «Հեռանկարի» հեռավար ձևաչափով հարցազրույց է տվել Արամ Աբրահամյանին։
Ըստ Միշել Թիերենի՝ կորոնավիրուսը կա ու կշարունակի լինել այնքան ժամանակ, մինչև գտնվի համապատասխան պատվաստանյութ և, ինչպես գրիպի դեպքում է, մարդիկ վարակվելիս նաև շուտ կապաքինվեն։
Միշել Թիերենը, խոսելով համավարակի մասին, անդրադարձել է նաև Հայաստանում տիրող իրավիճակին։
«Վարակն ավելի շատ գիտի, քան մենք և կարողանում է այս պահին անել ավելին, քան մենք։ Հիշեցնեմ, որ թվերն աճում են ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, և ԱՀԿ-ն, իհարկե, չի թուլացնում իր լծակները և շարունակում է վերահսկել ու աշխատանք տանել այս ուղղությամբ։
Կառավարությունը, մասնավորապես ՀՀ-ում, անում է ամեն ինչ։ Իրավիճակը, իհարկե, կրիտիկական է կարելի է ասել, բայց վստահաբար կարելի է ասել, որ վերահսկողությունից դուրս չէ։ Այս ամենը, իհարկե, ինչ-որ ժամանակ տևելու է։
Պատճառը, թե ինչու է իրավիճակը վատանում կոնկրետ երկրներում, համեմատած այլ երկրների հետ, գիտականորեն ապացուցված չէ։ ԱՀԿ-ն այս պահին ուսումնասիրում է տարբեր պատճառներ, աշխարհագրություն, սեզոնայնություն, ուսումնասիրում է նույնիսկ էթնիկ ծագումը։ Ինչո՞ւ հենց Հայաստանը, նման հարցում այս պահին պատասխան գտնել հնարավոր չէ, որովհետև գիտականորեն որևէ մոտեցում այստեղ արտահայտել չի կարելի, համենայնդեպս, վստահաբար Հայաստանում իրավիճակը հսկողության տակ է, դեռ դժվար օրեր լինելու են, բայց ամենակարևորը, կրկին հանձնառությունն է, որ ստանձնել է կառավարությունը, և ժողովրդի պատրաստակամությունն է համագործակցել կառավարության հետ»,- նշել է ԱՀԿ ներկայացուցիչը:
Նա խորհուրդ է տվել հաշտ ապրել կորոնավիրուսի համավարակի հետ և, ինչպես ողջ աշխարհում, առօրյայի անբաժան մասը դարձնել պաշտպանիչ միջոցների կիրառումը։
Մանրամասները՝ տեսանյութում:
18:16 25.06.2025
ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների […] ...
18:07 25.06.2025
Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
17:50 25.06.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն […] ...
17:40 25.06.2025
Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել էՀունիսի 24-ին` ժամը 19:39-ին, Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարպաս գյուղից ծակած-կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ։ ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն «Վանաձոր» բժշկական կենտրոնից. իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության և […] ...
17:30 25.06.2025
Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետներըԱշխարհի 8-րդ ռակետ Հոլգեր Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները, հայտնում է թենիսիստի կայքը: Դանիացին յուրաքանչյուր կոտրած ռակետը գնահատել է 6 հազար եվրո: Նա նշել է, որ խաղացել է այդ ռակետներով, և բարձր գինը պայմանավորված է այդ հանգամանքով: 22-ամյա թենիսիստը նաև ստորագրելու է այդ ռակետների վրա: ...