14:26 25.06.2020
ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականի մասին եզրափակիչ ելույթը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է կորոնավիրուսով վարակված պատգամավորներին ու քաղաքացիներին առողջություն մաղթելով, որից հետո անդրադարձել ոչ թե 2019-ի կատարողականի թվային ցուցանիշներին, այլ բարձրացված հարցերի մասին: Դրանք մեծ մասամբ հնչել էին Էդմոն Մարուքյանի կողմից:
«Ժողովրդավարության մասին. ընդամենը մեկ ամիս առաջ ամենահեղինակավոր մի կազմակերպություն արձանագրեց, որ իր զեկույցների ողջ պատմության ընթացքում ՀՀ-ն արձանագրել է երկամյա ամենաբարձր առաջընթացը ժողովրդավարության, մարդու իրավունքների խոսքի ազատության ոլորտում։ Մեզ այսօր ասում են խոսքի ազատության սահմանափակումներից․ ցույց տվեք երրորդ հանրապետության պատմության մեջ մի իրավիճակ, որ առնվազն երեք-չորս հեռուստաալիքով առավոտից իրիկուն, կներեք արտահայտությանս համար, ինչքան քաղաքական դիակ կա, գարշահոտություն է տարածում երկրով մեկ: Երբ արտակարգ իրավիճակ էր մտցվել երկրում, հորդորներին ականջալուր լինելով` հանեցինք խոսքի ազատության սահմանափակումները, և տեսե՛ք` ինչ սկսվեց դրանից հետո։
Այսօրվա իրավիճակի կարևորագույն պատճառներից մեկը դա է, ու որ ասում են՝ սխալ ինչ եք արել, դա ենք արել սխալ, որ ձեր հորդորներով, ժողովրդավարական կառույցների հորդորներով հանել ենք: Մարդկանց մղում են մահվան, ընդ որում, այդ գարշահոտությունը տարածող ուժերի ֆինանսավորմամբ, որովհետև նրանք համարում են, որ ինչքան շատ մարդ մահանա, այնքան բարձր հնարավորություն կունենան իրենք խոսալու»,- ասաց վարչապետը:
13:14 07.06.2025
«Եկանք Սիսիան». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել13:14 07.06.2025
«Եկանք Սիսիան». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Եկանք Սիսիան»: ...
13:05 07.06.2025
Բելգիայում դանակահարել են ուկրաինացի մորն ու դստերը, հրկիզել տունըԲելգիայում անհայտ անձինք դանակահարել են Ուկրաինայից եկած մորն ու դստերը, ապա հրկիզել նրանց տունը, հաղորդում է VRT-ն։ «Լյովենի դատարանը սկսել է կրկնակի սպանության հետաքննություն այսօր առավոտյան Հաասրոդեում տեղի ունեցած հրդեհից հետո։ Ուկրաինական ընտանիքից 46-ամյա մայրը և նրա վեցամյա դուստրը մահացած են գտնվել իրենց տանը», – ասվում է տեքստում։ Նշվում է, որ երկու զոհերն էլ դանակի […] ...
12:55 07.06.2025
Կալիֆոռնիան կարող է հրաժարվել հարկերիցԿալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը X սոցիալական ցանցի իր էջում սպառնացել է, որ նահանգը կարող է հրաժարվել վճարել դաշնային հարկերը՝ ի պատասխան Կալիֆոռնիայի դաշնային ֆինանսավորման հնարավոր լայնածավալ կրճատումների։ Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է նման կրճատումներ սկսել առաջիկա օրերին: Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ դաշնային գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե նահանգից […] ...
12:41 07.06.2025
Ծղուկ բնակավայրի մոտ իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցումՄ-2 միջպետական ճանապարհի կմ181+250-կմ181+750 հատվածում՝ Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ, իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում։ Կատարվում են ճանապարհի ջրահեռացման համակարգի կառուցման, երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
12:30 07.06.2025
Վոլոդին. Ռուսաստանը չի ցանկանում բախում Գերմանիայի հետ, բայց պատրաստ է դրանԳերմանիայի իշխող վերնախավը բախում է հրահրում Գերմանիայի և Ռուսաստանի միջև։ Ռուսաստանը դա չի ուզում, բայց պատրաստ է, եթե դա տեղի ունենա, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլյոկներին և Գերմանիայի խորհրդարանի քաղաքական խմբակցությունների ղեկավարներին ուղղված իր ուղերձում։ «Գերմանիայի այսօրվա իշխող վերնախավը ստեղծում է իրավիճակի սրման նախադրյալներ՝ հրահրելով մեր երկրների միջև բախումներ: Արդյո՞ք […] ...
12:15 07.06.2025
Հարցումը ցույց է տվել, թե ում են աջակցում հանրապետականները Թրամփ-Մասկ հակամարտության մեջ. Daily MailԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ձեռնարկատեր Իլոն Մասկի միջև հակամարտության մեջ ԱՄՆ Հանրապետական կուսակցության յուրաքանչյուր տասը կողմնակցից մոտավորապես վեցը կողմ է եղել Սպիտակ տան ղեկավարին, ցույց են տվել JL Partners հետազոտական ընկերության կողմից Daily Mail թերթի համար անցկացված հարցման արդյունքները։ «Հարցման արդյունքում հանրապետականների 59%-ը կողմ է քվեարկել Թրամփին, և միայն 12%-ն է ընտրել Մասկին», – […] ...