13:32 25.06.2020
«Հիմա վատ է իրավիճակը, ապագայում ավելի վատ է լինելու, ի՞նչ է անում իշխանությունը, ամեն ինչ անում է, որ լռեցնի ընդդիմախոսներին, փոխանակ այնպես անի, որ տնտեսությունը լավանա, մարդկանց կյանքը վատանում է, իշխանությունը զբաղված է ընդդիմախոսներով, թերթերով»,- այսօր ԱԺ-ում՝ բյուջեի քննարկման ժամանակ, հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա խոսեց կառավարության՝ լրատվամիջոցների գործունեությունը թափանցիկ դարձնելու քայլերի մասին: Անդրադարձավ ՏՄՊՊՀ-ի կողմից բարձրացված հարցերին:
«Դիմակը, ալկոգելը թողած՝ ՏՄՊՊՀ-ն զբաղված է թերթերով, ում ասեք, ծիծաղի բույն է, դրան գումարվում է խայտառակություն, հաջորդը՝ քաղաքական մեծամասնությունը էդ ընթացքում զբաղված է իր խոստումներով, որոնք չի կարողանում իրականացնել իրավական հստակ ճանապարհներով, որի մասին մենք ենք խոսել, իրականացնում է բոլոր նորմերի, չափանիշների, Սահմանադրության, հակակշիռների, փոխզսպումների խախտումների միջոցով:
Հիմա ժողովուրդն էլ փող չունի, որ հավաքի, տա կառավարությանը, որ չկարողանա կատարի, բայց հիմա էլ քաղաքական պատասխանատվության հարց կա, որ փողը կար, ինչո՞ւ չի կարողացել աշխատել, ով չի կարողացել, պետք է վերանայել այդ մարդկանց, կարող է ամեն տարի գաք, դա ասեք, և զբաղված եք ձեր ընդդիմախոսներով, իմ վրա հարձակվում եք, ձեր վերջին շրջանի արած բաները սրանք են:
Դուք զբաղված եք քաղաքական ընդդիմախոսությունը ճնշելու, ընդդիմադիր թերթերը լռեցնելու գործով, պարո՛ն վարչապետ, երբ եղել եք թերթի խմբագիր, ՏՄՊՊՀ-ն դիմե՞լ է ձեզ, թե գովազդը քանի դրամով եք դնում»,- ասաց Մարուքյանը:
22:07 06.06.2025
Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...
21:52 06.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանաԱնգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...
21:44 06.06.2025
Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարիԹբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...
21:35 06.06.2025
CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...
21:29 06.06.2025
Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու ՎեհափառինԱդրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...