16:02 25.06.2020
«Այո՛, ասում ենք, որ ՀՀ-ում կուսակցությունները, լրատվամիջոցները, ՀԿ-ները պետք է լինեն 100 տոկոսով թափանցիկ, որ ձեր ասած նախկին նախագահները իրենց փողերով չբերեն, ֆինանսավորեն ֆեյքերի դասակները, ջոկատները ՀՀ-ի ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմ մղելու համար»,- ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի քննադատությանը պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է 2019թ. բյուջեի կատարողականը:
«Չհասկացա` ինչո՞ւ պիտի կառավարությունը լինի 100 տոկոս թափանցիկ, մյուսները չլինեն, որտե՞ղ է գրած, ամբիոնից ֆեյքերի մասին խոսում են մարդիկ, ովքեր 3500 ֆեյք ունեն տիրապետության տակ, որը ղեկավարվում է ԱԺ պատգամավորի կողմից, ժողովրդավարությունը մեզնի՞ց եք պաշտպանում, ո՛չ, մենք պետք է պաշտպանենք ոմանցից:
Ժողովրդավարությունը պատգամավորների ղազագիր գրել տվող կուսակցությունների հույսին չի կարող մնալ, էդ ասում եք «քաղաքական հետապնդում». տեսել ենք 30 տարի, որտե՞ղ եք տեսել, որ քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանք տալ, բա մեզ ինչո՞ւ չէին հրաժարվում, բա ասեին`չէ, չենք կալանավորում, վզները կոլորեին, հինգ րոպե, սեղանի տակից դուրս չէին գա, առավոտից իրիկուն ճամարտակում եք հակակշիռների ու փոխզսպումների մասին, դա չորսակնանի հեծանի՞վ է, թե՞ տրակտոր:
Պետք է հասկանանք՝ դատավորներն ովքեր են, ապօրինի ազդեցություններից հրաժարվում ենք դատական համակարգերի նկատմամբ, բայց դա նշանակում է, որ հին ազդեցության համակարգերը պիտի շարունակեն գործե՞լ, թող դրսևորվեն և ցույց տանք՝ ով ով է: Ասելու են` ինչո՞ւ մինչև հիմա դատավորների հարցը լուծված չէ, որովհետև չենք ուզում խամաճիկային հին համակարգը փոխարինել խամաճիկային նոր դատարանով: Էն դատավորը, որ առանց հին կոռուպցիոն կապերի ու հին կոռուպցիոն նոստալգիայի կկայացնի որոշում, էդ դատավորը մեր գլխի վրա տեղ ունի, ամեն ինչ անելու ենք նրան պաշտպանելու համար ու ամեն ինչ անելու ենք էն մյուսներին դուրս շպրտելու համար, և ոչ մի բան մեզ չի կանգնեցնելու»,- հայտարարեց Փաշինյանը:
22:07 06.06.2025
Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...
21:52 06.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանաԱնգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...
21:44 06.06.2025
Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարիԹբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...
21:35 06.06.2025
CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...
21:29 06.06.2025
Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու ՎեհափառինԱդրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...