Ովքե՞ր են ապագա իշխանությունն ու ընդդիմությունը` ըստ վարչապետի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Ովքե՞ր են ապագա իշխանությունն ու ընդդիմությունը` ըստ վարչապետի

14:49 25.06.2020

Այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոյկոտի ու ԱԺ նիստերին չմասնակցելու մասին հարցին.

«Այսօր ասում եք` քաղաքական ուժը բոյկոտել է, իշխանությունը չի մտածում, քաղաքական ուժը ինքնաոչնչացվել է, որովհետև էս ամբիոնից հերքվում է մի բան, որ ՀՀ բոլոր քաղաքացիները գիտեն` առանց բացառության: Այսինքն՝ նորությո՞ւն է, որ ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառք են բաժանել, և ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել, և երբ այս ամբիոնից ասում ես մի բան, որը բոլորը գիտեն, որ էդպես չի, դրանք ինքնաոչնչացվում են, և իրենք այստեղ չեն, որովհետև ոչ թե բոյկոտում են, այլ որովհետև չկան այլևս, ժողովրդի աչքերի մեջ նայող ու սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու, և չի կարելի ձեռ առնել ժողովրդին»,- հայտարարեց վարչապետը:

Նա խոսեց քաղաքական դաշտի վիճակի մասին, ներկայացրեց, թե ըստ իր պատկերացման՝ ինչ է տեղի ունենալու քաղաքական դաշտում:

«Այո, այսօր քաղաքական դաշտի բարեփոխում է տեղի ունենում, և նրանք, ովքեր կուլիսներից մարիոնետների նման կառավարվել են, այս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու, ովքեր մարիոնետների են կառավարել, տեղ չեն ունենալու, և հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք աներկբայորեն պաշտպանում են 2018-ի ոչ բռնի թավշյա հեղափոխության արժեքները։ Այսօր էդ ուժերից էլ կան, որ մեզ քննադատում են, ամենամեծ քննադատելու տեղն իրենք ունեն, և ամենաշատն իրենց քննադատությունից ենք նեղվում, չենք նեղանում, նեղվում ենք, որովհետև լավ են անում, ապագան իրենցն է»,- հայտարարեց նա:

Անդրադարձավ հաճախ քննարկվող հարցերին, թե ովքեր են ապագա ընդդիմությունն ու իշխանությունը:

«Ապագա իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ այս դահլիճի այն ուժերն են, ովքեր ժողովրդին վերադարձրել են իշխանության, դրանից դուրս որևէ մեկն այս խորհրդարանում տեղ չի ունենալու, ես սա ասում եմ որպես ՀՀ քաղաքացի։ Ես ինձ իրավունք եմ վերապահում, որ մյուսներից ավելի լավ եմ ճանաչում մեր ժողովրդին, եթե այդպես չլիներ, չէինք կարողանա այս կազմով գտնվել այստեղ: Այն բոլորը, ովքեր մտածում են, որ ժողովրդին կոտրել են, խաբել են, իրենք սխալվեցին ու հրապարակային խոստովանեցին, հիմա էլ կորոնավիրուսը երկնային մանանայի նման թափվել է նրանց գլխին, ասում են` քաղաքական բացիլը վերակենդանանալու շանս է ստացել, իրենց թվում է։ Հիմա եկել սովից են խոսում, սոցիալական բունտից են խոսում, այ ժողովուրդ ջան, ախր դուք վախեցեք սոցիալական բունտից, որ եղավ սոցիալական բունտը, առաջին հերթին ձեր բենթլիներն ու դղյակներն են ավերվելու»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը խոսեց հանրահավաքներն արգելելու վերաբերյալ հարցի մասին, քննադատություններին, որ հնչում են այս կապակցությամբ․

«Մի նրբություն չեն արձանագրել. էդ մեր հանրահավաքներն էլ են արգելված, էն ա տեսանք ձեր արած հանրահավաքը, կես միլիոն դոլար ծախսում եք, 200 հոգի մարդ եք կարում հավաքեք, կեսին էլ սպառնալով։ Գալիս առանց դիմակների կանգնում, ասում եք՝ չկա կորոնավիրուս, հիմա թևածում է, պիտի ասեն՝ իշխանությունը գցել ա ընդդիմության ջանը, որ չկարողանան հեղափոխություն անեն, հիմա էլ ամաչում են ասեն, որ կորոնավիրուսով հիվանդացել են: Բա հանրահավաք կանենք, բա որ մենք անե՞նք, դու եկել մեզ հանրահավաքով եք վախեցնո՞ւմ։ Եկեք փողով վախեցրեք, թալանելու կարողությամբ, կրթական ցենզով, վախենալու բան է, իրոք, եկել եք մեզ հանրահավաքով վախեցնում եք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Եկանք Սիսիան». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

13:14 07.06.2025

«Եկանք Սիսիան». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Եկանք Սիսիան»:   ...

Բելգիայում դանակահարել են ուկրաինացի մորն ու դստերը, հրկիզել տունը

13:05 07.06.2025

Բելգիայում դանակահարել են ուկրաինացի մորն ու դստերը, հրկիզել տունը

Բելգիայում անհայտ անձինք դանակահարել են Ուկրաինայից եկած մորն ու դստերը, ապա հրկիզել նրանց տունը, հաղորդում է VRT-ն։ «Լյովենի դատարանը սկսել է կրկնակի սպանության հետաքննություն այսօր առավոտյան Հաասրոդեում տեղի ունեցած հրդեհից հետո։ Ուկրաինական ընտանիքից 46-ամյա մայրը և նրա վեցամյա դուստրը մահացած են գտնվել իրենց տանը», – ասվում է տեքստում։ Նշվում է, որ երկու զոհերն էլ դանակի […] ...

Կալիֆոռնիան կարող է հրաժարվել հարկերից

12:55 07.06.2025

Կալիֆոռնիան կարող է հրաժարվել հարկերից

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը X սոցիալական ցանցի իր էջում սպառնացել է, որ նահանգը կարող է հրաժարվել վճարել դաշնային հարկերը՝ ի պատասխան Կալիֆոռնիայի դաշնային ֆինանսավորման հնարավոր լայնածավալ կրճատումների։ Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է նման կրճատումներ սկսել առաջիկա օրերին: Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ դաշնային գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե նահանգից […] ...

Ծղուկ բնակավայրի մոտ իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում

12:41 07.06.2025

Ծղուկ բնակավայրի մոտ իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում

Մ-2 միջպետական ճանապարհի կմ181+250-կմ181+750 հատվածում՝ Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ, իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում։ Կատարվում են ճանապարհի ջրահեռացման համակարգի կառուցման, երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Վոլոդին. Ռուսաստանը չի ցանկանում բախում Գերմանիայի հետ, բայց պատրաստ է դրան

12:30 07.06.2025

Վոլոդին. Ռուսաստանը չի ցանկանում բախում Գերմանիայի հետ, բայց պատրաստ է դրան

Գերմանիայի իշխող վերնախավը բախում է հրահրում Գերմանիայի և Ռուսաստանի միջև։ Ռուսաստանը դա չի ուզում, բայց պատրաստ է, եթե դա տեղի ունենա, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլյոկներին և Գերմանիայի խորհրդարանի քաղաքական խմբակցությունների ղեկավարներին ուղղված իր ուղերձում։ «Գերմանիայի այսօրվա իշխող վերնախավը ստեղծում է իրավիճակի սրման նախադրյալներ՝ հրահրելով մեր երկրների միջև բախումներ: Արդյո՞ք […] ...

Հարցումը ցույց է տվել, թե ում են աջակցում հանրապետականները Թրամփ-Մասկ հակամարտության մեջ. Daily Mail

12:15 07.06.2025

Հարցումը ցույց է տվել, թե ում են աջակցում հանրապետականները Թրամփ-Մասկ հակամարտության մեջ. Daily Mail

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ձեռնարկատեր Իլոն Մասկի միջև հակամարտության մեջ ԱՄՆ Հանրապետական ​​կուսակցության յուրաքանչյուր տասը կողմնակցից մոտավորապես վեցը կողմ է եղել Սպիտակ տան ղեկավարին, ցույց են տվել JL Partners հետազոտական ​​ընկերության կողմից Daily Mail թերթի համար անցկացված հարցման արդյունքները։ «Հարցման արդյունքում հանրապետականների 59%-ը կողմ է քվեարկել Թրամփին, և միայն 12%-ն է ընտրել Մասկին», – […] ...

BACK_TO_TOP