15:20 26.06.2020
Երբ Սահմանադրական դատարանի նախագահն արձակուրդ է գնում, օրենքի ուժով նրան փոխարինում է տեղակալը։ Այս մասին Սահմանադրական դատարանի բակում ասաց Ալվինա Գյուլումյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ շարունակելու է աշխատել:
«Օրենքում բերված այն եզրույթը՝ 12 տարվա ընդհանուր տևողությունը, դա վերաբերում է Սահմանադրական փոփոխություններից առաջ և հետո, բայց ոչ երբեք մեկ ժամկետ առաջ, որը եղել է 17 տարի առաջ։ Հիմա թող գնան, կենսագրությունս պեղեն, նայեն, գուցե դպրոցում էլ եմ ՍԴ անդամ եղել, դա էլ գումարեն, ասեն՝ մի բան էլ ավելի ես եղել։
Դատարանի շենքից հեռանալ-չհեռանալը ես խնդիր չեմ համարում, վերջին 3 ամիսներին՝ պանդեմիայի ընթացքում, մենք դատարանի շենքում երևացել ենք դեպքից դեպք։ Ինչ վերաբերում է պաշտոնին, գալ-գնալ աշխատանքի․․․ Սա դատարան է և կոլեգիալ մարմին է համարվում և, բնականաբար, եթե կգտնեն, որ ես այդտեղ չպետք է լինեմ և նույնիսկ դատարանն էլ թույլ չի տա ինձ այդ նիստերին մասնակցել, ես չեմ պատրաստվում դա ուժով անել և կպայքարեմ իմ իրավունքների համար»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ պատկան մարմիններից սպասում են համապատասխան ձևակերպված փաստաթուղթ, որը կվերաբերի իրենցից յուրաքանչյուրին։
«Դատարանը կոլեգիալ մարմին է համարվում և բնականաբար, եթե կգտնեն, որ ես այդտեղ պետք է չլինեմ և նույնիսկ դատարանն էլ ինձ թույլ չի տա այդ նիստերին մասնակցել, ես չեմ պատրաստվում ուժով դա անելու: Ես ուղղակի կպայքարեմ իմ իրավունքների համար:
Ուկրաինայում հայտնի դեպքերից հետո նույնպես ՍԴ անդամների հետ այսպես վարվեցին, հեռացրեցին, ձևավորեցին նոր ՍԴ իրենց սրտի դատարանը, բայց անցավ որոշակի ժամանակ, Ուկրաինայում ընտրվեց նոր նախագահ, որը առավել հեղափոխական էր, քան Պորոշենկոն էր ժամանակին, բայց, միևնույն է, գտնելով, որ այն ժամանակ ՍԴ անդամների իրավունքները խախտվել են, վերականգնեց նրանց աշխատանքի: Չեմ կասկածում, որ նույնը կլինի այստեղ»,- հավելեց նա:
12:35 25.06.2025
Ռյուտեն վստահ է, որ ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իրանի միջուկային ներուժըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վստահություն է հայտնել, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իսլամական Հանրապետության միջուկային ներուժը։ Ռուտտեին հարցրել են, թե արդյոք նա կվերանայի իր շնորհավորանքները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար, այն տեղեկությունների ֆոնին, որ նրանք չեն կարողացել հասնել իրենց հայտարարված նպատակներին: Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, հղում […] ...
12:27 25.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 24-25-ըԲացահայտվել է 98 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 16 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7 դեպք՝ հոգեկան ներգործության, 6 դեպք՝ խարդախության, 5 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ […] ...
12:20 25.06.2025
«Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել Թբիլիսիի «Դինամոյի» հետ«Փյունիկը» Վրաստանում՝ ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել։ Թբիլիսիի «Դինամոյի» հետ հանդիպումը ավարտվել է 1-1 հաշվով։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի գոլը խփել է Սարգիս Մեթոյանը։ «Փյունիկը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 29-ին Վրաստանի բարձրագույն խումբը ներկայացնող «Գարեջիի» հետ։ ...
12:13 25.06.2025
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը թաքնվում էր հյուրանոցում՝ պահելով հրազենՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետապուզման բաժնի ծառայողները առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալն իրացրին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 21-ին` ժամը 16.50-ին, մայրաքաղաքի Շերամի փողոցում գործող հյուրանոցային համալիրի մի համարում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Երևան քաղաքի վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ […] ...
12:01 25.06.2025
«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրություններըԻ լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացվում են «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։ Մյուս ձայնագրությունները՝ այս հղումով։ ...