Վարչապետը շնորհավորել է ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC

Վարչապետը շնորհավորել է ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանին

16:13 27.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հանդիպմանը:

Փաշինյանը գրել է.

«Սահմանադրական դատարանի տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները: Շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, մաղթում նրան հաջողություններ և իմաստնություն՝ այս պատասխանատու կարգավիճակում:

Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում կաջակցի, որ անցումային այս շրջանում Սահմանադրական դատարանի գործունեության համար որևէ խոչընդոտ չառաջանա»,- գրել է Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծղուկ բնակավայրի մոտ իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում

12:41 07.06.2025

Ծղուկ բնակավայրի մոտ իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում

Մ-2 միջպետական ճանապարհի կմ181+250-կմ181+750 հատվածում՝ Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ, իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում։ Կատարվում են ճանապարհի ջրահեռացման համակարգի կառուցման, երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

ԱՄՆ-Չինաստան առևտրի նախարարական հանդիպումը կկայանա Լոնդոնում հունիսի 9-ին

12:30 07.06.2025

ԱՄՆ-Չինաստան առևտրի նախարարական հանդիպումը կկայանա Լոնդոնում հունիսի 9-ին

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև երկկողմ առևտրային հարցերի շուրջ նոր նախարարական հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Լոնդոնում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ուրախ եմ հայտարարել, որ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը և ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հունիսի 9-ին, երկուշաբթի օրը, Լոնդոնում կհանդիպեն չինացի պաշտոնյաների հետ՝ առևտրային համաձայնագիրը քննարկելու համար։ Հանդիպումը, հավանաբար, շատ […] ...

Հարցումը ցույց է տվել, թե ում են աջակցում հանրապետականները Թրամփ-Մասկ հակամարտության մեջ. Daily Mail

12:15 07.06.2025

Հարցումը ցույց է տվել, թե ում են աջակցում հանրապետականները Թրամփ-Մասկ հակամարտության մեջ. Daily Mail

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ձեռնարկատեր Իլոն Մասկի միջև հակամարտության մեջ ԱՄՆ Հանրապետական ​​կուսակցության յուրաքանչյուր տասը կողմնակցից մոտավորապես վեցը կողմ է եղել Սպիտակ տան ղեկավարին, ցույց են տվել JL Partners հետազոտական ​​ընկերության կողմից Daily Mail թերթի համար անցկացված հարցման արդյունքները։ «Հարցման արդյունքում հանրապետականների 59%-ը կողմ է քվեարկել Թրամփին, և միայն 12%-ն է ընտրել Մասկին», – […] ...

SHANTNEWS

12:00 07.06.2025

SHANTNEWS

Փրկարարները Զորավար Անդրանիկ փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մարմին

11:56 07.06.2025

Փրկարարները Զորավար Անդրանիկ փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մարմին

Հունիսի 7-ին, ժամը 09:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքում կնոջ դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 5/9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս […] ...

Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով 12 մարդ է զոհվել

11:50 07.06.2025

Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով 12 մարդ է զոհվել

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 40-ը վիրավորվել։ Այս մասին հայտարարել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որն հարվածը հասցվել է Խան Յունիս քաղաքի փախստականների ճամբարին: Իսրայելական բանակը վերսկսել է Գազայի հատվածում ռազմական գործողությունները մարտի 18-ին՝ դրանով իսկ խախտելով այս տարվա հունվարին հաստատված հրադադարը։   ...

BACK_TO_TOP