Գագիկ Ծառուկյանի որդին վարակվել է կորոնավիրուսով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+24.09 oC

Գագիկ Ծառուկյանի որդին վարակվել է կորոնավիրուսով

18:38 29.06.2020

ՀՀ  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։

«Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով Նվեր Ծառուկյանին վարույթ իրականացնող մարմինը հրավիրել էր հարցաքննության, սակայն առողջական խնդրի պատճառով նա չի կարող ներկայանալ։

Նվեր Ծառուկյանի փաստաբանը գրությամբ մեզ հայտնել է՝ նրա մոտ կորոնավիրուս է հաստատվել»,- տեղեկացրել է Եգանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերյան քաղաքում ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է

11:19 29.04.2024

Նոյեմբերյան քաղաքում ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2024 թվականի ապրիլի 23-ին ժամը 11:00-ի, 12։10-ի, ապա նաև 15։50-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում, ճանապարհի փակման իրականացվող ակցիաների շրջանակներում, մի խումբ անձանց մասնակցությամբ առերևույթ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև գույքի վնասման և ֆիզիկական ներգործության առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Իրականացված քննչական, վարութային, ինչպես նաև […] ...

Այսօր Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

08:09 29.04.2024

Այսօր Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։ «Հարակից տարածքի բնակիչներին խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել»,-նշված է հաղորդագրության մեջ: ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:05 29.04.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

20:27 28.04.2024

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով: Վարչապետը կարևորել է նաև ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար […] ...

«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան

19:16 28.04.2024

«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ներկա են գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հետևել են մրցաշարի եզրափակիչ մրցախաղերի ընթացքին: […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ

16:56 28.04.2024

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրեն Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Կատար պաշտոնական այցի շրջանակներում: Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ տնտեսական կապերի զարգացման կարևորությունը։ Մտքեր […] ...

BACK_TO_TOP