18:49 29.06.2020
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի հաշվապահի պաշտոնն նախկինում զբաղեցրած Ա․ Խաչատրյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հափշտակել է 18 մլն 575 հազար 344 ՀՀ դրամ գումար, ինչի համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հասցեագրված գրության հիման վրա 2016թ. ապրիլի 7-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի հաշվապահի պաշտոնն նախկինում զբաղեցրած Ա․ Խաչատրյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է խոշոր չափերով գույքի հափշտակություն։
Մասնավորապես, 2015թ. հունվարի 22-ից մինչև 2016թ. փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում խախտելով ՀՀ կառավարության 08.10.2003-ի թիվ 1408-Ն որոշմամբ հաստատված «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգ»-ի պահանջները՝ նախքան մուտքի և ելքի օրդերները գանձապահին հանձնելը, դրանք չի գրանցել դրամարկղային մուտքի և ելքի օրդերների գրանցման մատյանում, իսկ կանխիկ դրամի մուտքագրումներն ու ելքագրումները մուտքի և ելքի օրդերների հիման վրա չի գրանցել դրամարկղային գրքում: Փոխարենը՝ պարբերաբար, երկու տարբեր անձանցից, տարբեր հիմքերով ու չափերով՝ բռնագանձված, իրեն վստահված գումարների վերաբերյալ կազմել է նույն համարով` թվով երկու մուտքի օրդերներ, որոնցից հաշվետվության ծրագրում և դրամարկղային շարժի վերաբերյալ հաշվետվությունում գրանցել է միայն մեկ անձի կողմից վճարված գումարի վերաբերյալ կազմված մուտքի օրդերը, իսկ մյուս անձից բռնագրավված՝ նույն համարով կազմված երկրորդ մուտքի օրդերում նշված գումարը չի մուտքագրել և յուրացրել է:
Բացի այդ, իր կողմից կազմած մուտքի օրդերներում նշած՝ տարբեր քաղաքացիներից փաստացի բռնագանձված, իր վստահությանը հանձնված գումարները, պարբերաբար, իրականից պակաս չափով է արտացոլել դրամարկղում, դրամարկղային շարժի վերաբերյալ հաշվետվությունում, իսկ տարբերությունը կազմող, մնացած՝ չմուտքագրված գումարները յուրացրել է: Դրանից բացի, դրամարկղի ելքի օրդերով փաստացի վճարման ենթակա գումարը հաշվետվության ծրագրով ելքագրել է սահմանվածից ավել չափով, իսկ տարբերությունը կազմող՝ ելքագրված ավել գումարը յուրացրել է:
Բռնագանձված գումարները դրամարկղ և հաշվետվության ծրագիր չմուտքագրելու, հաշվետվության ծրագրով ավել ելքագրելու, դրամարկղից վերցնելու եղանակներով Ա․ Խաչատրյանը յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ 18.575.344 ՀՀ դրամ գումար:
Վերը նշված արարքի կատարման համար Ա․Խաչատրյանին 2017թ. մարտի 23-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս դատի տալու համար հավաքված ապացույցները բավարար համարելով` 2017թ․ մայիսի 6-ին դատախազի կողմից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
2020թ. հունիսի 17-ին դատարանը Ա․ Խաչատրյանին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատախազի պահանջած պատժաչափով դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով: Միաժամանակ, նույն դատական ակտով դատարանը ամբողջությամբ բավարարել է պատճառված վնասի չափով դատախազի ներկայացրած քաղաքացիական հայցը։
Նշված գործով դատական քննության ողջամիտ ժամկետների խնդրով ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդին:
17:30 07.06.2025
ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համար17:15 07.06.2025
Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականըԲունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական աջակցության դաշնային գրասենյակի ղեկավար Անետ Լենիկ-Էմդենը հայտարարել է մինչև 2028 թվականը Բունդեսվերը լիովին հագեցնելու անհրաժեշտության մասին։ «Մինչև 2028 թվականը պետք է գնվի պաշտպանությանը լիովին պատրաստ լինելու համար անհրաժեշտ ամեն ինչ. զինվորները դեռ պետք է մարզվեն նոր սարքավորումների հետ», – ասել է Լենիկ-Էմդենը Tagesspiegel թերթին։ Միևնույն ժամանակ, […] ...
17:00 07.06.2025
Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքի մասին օրենք՝ երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրատարակության կայքում։ Օրենքը վարչական օրենսգիրքը լրացնում է նոր հոդվածով, որը սահմանում է տուգանքներ անչափահասներին ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների մանրածախ վաճառքի կանոնները խախտելու համար, եթե այդ գործողությունը քրեական հանցագործություն չի համարվում։ […] ...
16:40 07.06.2025
Լուլա դա Սիլվա. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարող է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելունՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարող է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի կետերի մշակմանը։ Այս կարծիքը հայտնել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, ով արդեն իսկ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնին տեղեկացրել է այս նախաձեռնության մասին։ «Երեկ ես Մակրոնին առաջարկեցի խոսել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի հետ, ով կարող է այցելել Ռուսաստան […] ...
16:25 07.06.2025
Ռուսաստանը կոչ է արել Ուկրաինային վերցնել 6000 ուկրաինացի զինծառայողների դիակներըՌուսաստանը կոչ է անում Կիևին վերցնել Ուկրաինայի զինված ուժերի վեց հազար զինվորների և սպաների մարմինները, որպեսզի նրանց ընտանիքները կարողանան մարդասիրաբար թաղել նրանց, Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական և ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Մենք կոչ ենք անում վերջապես տեղափոխել Ուկրաինայի զինված ուժերի 6000 զինվորների և սպաների մարմինները, որպեսզի նրանց […] ...
16:15 07.06.2025
ԱԺ հաջորդ ընտրությունները կկայանան 2026-ի հունիսի 7-ին. Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Այսօր հունիսի 7-ն է։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։ Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին։ Հետհաշվարկը սկսված է»: ...
16:10 07.06.2025
Երևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբԵրևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։ «Երևանյան հանդիսատեսը արդեն 3-րդ տարին է, ինչ բացօթյա ձևաչափով մասնակից է դառնում մշակութային այս բացառիկ իրադարձությանը։ Առաջիկա օրերին հունիսի 7-ին, 9-ին, 10-ին և 13-ին դեռ սպասվում են բալետային նոր ներկայացումներ, այնպես որ Թումանյանի անվան զբոսայգում, ժամը 20։00-ին կարող […] ...