Մենք գտնվում ենք բարեփոխումների գործընթացի հերթական փուլում. Ջանջուղազյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Մենք գտնվում ենք բարեփոխումների գործընթացի հերթական փուլում. Ջանջուղազյան

10:53 30.06.2020

Մենք գտնվում ենք բարեփոխումների գործընթացի հերթական փուլում: Այդ մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության մամուլի կենտրոնում գույքահարկի փոփոխության և հարկման նոր բազայի աստիճանական փոփոխության մանրամասների վերաբերյալ ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ այդ բարեփոխումներն իրականացնում են 2 խումբ միջոցառումներով:

«Առաջին խումբ միջոցառումներից մենք առիթ ունեցել ենք մանրամասնել արդեն անցած տարվա ընթացքում: Էդտեղ հետևյալ տրամաբանությունն էր դրված՝ մեղմել հարկերի դրույքաչափի բեռը՝ նպաստելով տնտեսական աճի պոտենցիալի զարգացմանը: Բայց միևնույն ժամանակ խնդիր էր դրված, որպեսզի պահպանվի հարկային եկամուտների ձևավորված չափը պետական եկամուտների համար, իսկ դա հարկերի բեռի նվազեցման պարագայում հնարավոր էր միայն այն դեպքում, երբ անուղղակի հարկերի հետ կապված որոշակի ավելացումներ նախատեսվեին, առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածում»:

Արդյունքում եկամտային հարկի դեպքում ներմուծվեց համահարթ եկամտային հարկի դրույքաչափ՝ արձանագրված 23 տոկոս մակարդակում՝ աստիճանական նվազեցմամբ՝ մինչև 20 տոկոս հասնելու տրամաբանությամբ:

«Այդ ժամանակ մենք քննադատության էինք ենթարակվում այն բանի համար, որ ըստ էության վերացվում է պրոգրեսիվությունը կամ այլ կերպ ասած՝ շատ երկամուտներ ստացողից շատ հարկ գանձելու մոտեցումն է դուրս մնում: Արձանագրումն այն էր, որ պրոգրեսիվությունն, ըստ էության, ձևական էր: Եվ պրոգրեսիվության հասնելու ճանապարհ առաջարկվեց այն, որ կհարկվի ոչ թե կոնկրետ ժամանակահատվածում ստացված եկամուտը, այլ տեսանելի հարստությունը, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է գույքին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համար

17:30 07.06.2025

ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համար

Ֆլորիդայի մի բնակչի մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա որոշել է վրեժ լուծել շնաձկից՝ դանակով հարձակվելով նրա վրա, հաղորդում է New York Post-ը։ «Նա խոստովանել է, որ «վրեժխնդրությունից» դրդված՝ մի քանի անգամ դանակահարել է շնաձկանը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ 26-ամյա Զեյն Գարեթը նավը ղեկավարել է այն պահին, երբ գիշատիչը […] ...

Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականը

17:15 07.06.2025

Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականը

Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական աջակցության դաշնային գրասենյակի ղեկավար Անետ Լենիկ-Էմդենը հայտարարել է մինչև 2028 թվականը Բունդեսվերը լիովին հագեցնելու անհրաժեշտության մասին։ «Մինչև 2028 թվականը պետք է գնվի պաշտպանությանը լիովին պատրաստ լինելու համար անհրաժեշտ ամեն ինչ. զինվորները դեռ պետք է մարզվեն նոր սարքավորումների հետ», – ասել է Լենիկ-Էմդենը Tagesspiegel թերթին։ Միևնույն ժամանակ, […] ...

Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքը

17:00 07.06.2025

Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքի մասին օրենք՝ երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրատարակության կայքում։ Օրենքը վարչական օրենսգիրքը լրացնում է նոր հոդվածով, որը սահմանում է տուգանքներ անչափահասներին ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների մանրածախ վաճառքի կանոնները խախտելու համար, եթե այդ գործողությունը քրեական հանցագործություն չի համարվում։ […] ...

Մոդին Քաշմիրում բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը

16:52 07.06.2025

Մոդին Քաշմիրում բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը, որը անցնում է Ջամմուի և Քաշմիրի հյուսիսային միութենական տարածքում գտնվող Չենաբ գետի վրայով, հաղորդում է Hindustan Times-ը։ «Չենաբ գետի վրայով անցնող կամուրջը, որն առաջին անգամ երկաթուղով կկապի Ջամմուն և Քաշմիրը Հնդկաստանի մնացած մասի հետ, կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների և զբոսաշրջության ոլորտի զարգացմանը», – ասել է […] ...

Լուլա դա Սիլվա. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարող է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելուն

16:40 07.06.2025

Լուլա դա Սիլվա. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարող է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարող է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի կետերի մշակմանը։ Այս կարծիքը հայտնել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, ով արդեն իսկ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնին տեղեկացրել է այս նախաձեռնության մասին։ «Երեկ ես Մակրոնին առաջարկեցի խոսել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի հետ, ով կարող է այցելել Ռուսաստան […] ...

Ռուսաստանը կոչ է արել Ուկրաինային վերցնել 6000 ուկրաինացի զինծառայողների դիակները

16:25 07.06.2025

Ռուսաստանը կոչ է արել Ուկրաինային վերցնել 6000 ուկրաինացի զինծառայողների դիակները

Ռուսաստանը կոչ է անում Կիևին վերցնել Ուկրաինայի զինված ուժերի վեց հազար զինվորների և սպաների մարմինները, որպեսզի նրանց ընտանիքները կարողանան մարդասիրաբար թաղել նրանց, Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական և ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Մենք կոչ ենք անում վերջապես տեղափոխել Ուկրաինայի զինված ուժերի 6000 զինվորների և սպաների մարմինները, որպեսզի նրանց […] ...

BACK_TO_TOP