11:27 30.06.2020
Ես կուզեմ երկու հանգամանքի վրա ուշադրություն կենտրոնացնել: Ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը․
«Մեկը շրջանառվող հետևյալ թեզի մասին է, որ ճգնաժամային պայմաններում մենք գույքահարկ ենք բարձրացնում: Ուզում եմ ասել, որ դա կամ սխալ ընկալման արդյունք է, կամ որոշ դեպքերում միտումնավոր մանիպուլյացիայի, որովհետև կոնկրետ բուն նախագիծը, որը հանգեցրել է գույքահարկերի ավելացմանը, դա կադաստրային արժեքների նախագիծն է, որն ընդունվել է ԱԺ-ի կողմից անցած տարի: Եվ հիմա էս նախագծով, էդ նախագծի էֆեկտը փորձում ենք մեղմել, որովհետև գործող համակարգը հարկման մի քանի շեմ ունի, բնակարանի դեպքում՝ առավելագույնը 40 մլն դրամ, որից հետո կիրառվում է առավելագույն 1 տոկոս գործակիցը»:
Թունյանը մանրամասնեց, որ վերագնահատման արդյունքում գույքի զգալի մասն ընկնում է բարձր շեմից վերև, ըստ այդմ, հարկը բազմապատիկ անգամներով էր ավելանում:
«Բայց մենք էս պահին մեղմում ենք ազդեցությունը, սահուն ժամանակահատված ենք դնում՝ 6 տարվա, որ մարդիկ էդ բեռն աստիճանաբար չզգան: Վերջապես պետք է նկատի ունենանք, որ նոր կանոններով առաջին վճարումը քաղաքացիները կատարելու են 2021 թ. դեկտեմբերին, ընդ որում՝ նոր գույքահարկի 25 տոկոսի չափով: Այսինքն՝ խոսել ճգնաժամային պայմաններում գույքահարկի ավելացման մասին, այնքան էլ արդարացի չէ»:
Ըստ նրա՝ երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ գումարները գնալու են համայնքային բյուջեն:
«Եթե մենք ցանկանում ենք ունենալ ֆինանսապես անկախ, գոնե սեփական որոշակի միջոցներ ունեցող համայնքներ, պետք է ընդունել, որ դրանց պետք են որոշակի եկամուտներ: Այդ գումարները չեն ծախսվում պատգամավորների կամ նախարարների անձնական նպատակներով: Դրանք ծախսելու է համայնքի ավագանին՝ իր սեփական միջոցներով: Այլ հարց, որ համայնքների եկամուտների ավելացմանը զուգահեռ բոլորս պետք է ավելի պահանջատեր լինենք, հաշվետվողականության ավելի խիստ պայմաններ դնենք համայնքային ավագանիների առաջ: Մի բան է գումարները հավաքագրելը, մի բան է ծախսելը»:
17:30 07.06.2025
ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համար17:15 07.06.2025
Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականըԲունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական աջակցության դաշնային գրասենյակի ղեկավար Անետ Լենիկ-Էմդենը հայտարարել է մինչև 2028 թվականը Բունդեսվերը լիովին հագեցնելու անհրաժեշտության մասին։ «Մինչև 2028 թվականը պետք է գնվի պաշտպանությանը լիովին պատրաստ լինելու համար անհրաժեշտ ամեն ինչ. զինվորները դեռ պետք է մարզվեն նոր սարքավորումների հետ», – ասել է Լենիկ-Էմդենը Tagesspiegel թերթին։ Միևնույն ժամանակ, […] ...
17:00 07.06.2025
Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքի մասին օրենք՝ երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրատարակության կայքում։ Օրենքը վարչական օրենսգիրքը լրացնում է նոր հոդվածով, որը սահմանում է տուգանքներ անչափահասներին ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների մանրածախ վաճառքի կանոնները խախտելու համար, եթե այդ գործողությունը քրեական հանցագործություն չի համարվում։ […] ...
16:40 07.06.2025
Լուլա դա Սիլվա. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարող է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելունՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարող է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի կետերի մշակմանը։ Այս կարծիքը հայտնել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, ով արդեն իսկ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնին տեղեկացրել է այս նախաձեռնության մասին։ «Երեկ ես Մակրոնին առաջարկեցի խոսել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի հետ, ով կարող է այցելել Ռուսաստան […] ...
16:25 07.06.2025
Ռուսաստանը կոչ է արել Ուկրաինային վերցնել 6000 ուկրաինացի զինծառայողների դիակներըՌուսաստանը կոչ է անում Կիևին վերցնել Ուկրաինայի զինված ուժերի վեց հազար զինվորների և սպաների մարմինները, որպեսզի նրանց ընտանիքները կարողանան մարդասիրաբար թաղել նրանց, Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական և ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Մենք կոչ ենք անում վերջապես տեղափոխել Ուկրաինայի զինված ուժերի 6000 զինվորների և սպաների մարմինները, որպեսզի նրանց […] ...
16:15 07.06.2025
ԱԺ հաջորդ ընտրությունները կկայանան 2026-ի հունիսի 7-ին. Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Այսօր հունիսի 7-ն է։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։ Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին։ Հետհաշվարկը սկսված է»: ...
16:10 07.06.2025
Երևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբԵրևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։ «Երևանյան հանդիսատեսը արդեն 3-րդ տարին է, ինչ բացօթյա ձևաչափով մասնակից է դառնում մշակութային այս բացառիկ իրադարձությանը։ Առաջիկա օրերին հունիսի 7-ին, 9-ին, 10-ին և 13-ին դեռ սպասվում են բալետային նոր ներկայացումներ, այնպես որ Թումանյանի անվան զբոսայգում, ժամը 20։00-ին կարող […] ...