Հայաստանում կա ընդամենը 9500 բնակարան կամ ընդհանուր բնակարանների 2,5 տոկոսը, որոնց գույքահարկը տարեկան 64.000 դրամից բարձր է լինելու. Թունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Հայաստանում կա ընդամենը 9500 բնակարան կամ ընդհանուր բնակարանների 2,5 տոկոսը, որոնց գույքահարկը տարեկան 64.000 դրամից բարձր է լինելու. Թունյան

11:24 30.06.2020

Հայաստանում կա ընդամենը 9500 բնակարան կամ ընդհանուր բնակարանների 2,5 տոկոսը, որոնց գույքահարկը տարեկան 64.000 դրամից բարձր է լինելու: Այդ մասին ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով վիճակագրություն:

«Եթե այդ 9500-ի մեջ կլինեն բոլորը թոշակառուներ, ինչը խիստ անհավանական է, էդ դեպքում կան տարբեր մեխանիզմներ: Եթե մարդու միակ եկամուտը կենսաթոշակն է, և նա չի կարողանում գույքահարկ վճարել, ապա գումարն արգելադրվելու ենթակա չէ։ Ավագանին ունի գույքահարկի եկամուտների 10 տոկոսի չափով ֆոնդ, որով կարող է էդ շրջանակներում արտոնություններ տալ մարդկանց»։

Անդրադառնալով այն հարցին, որ կան շատ մարդիկ, որոնք իրենց բիզնեսը հիմնել են կենտրոնում՝ մեծ տարածքներ վարձակալելով, արդյո՞ք սա մեծ բեռ չի լինի նրանց համար, և անշարժ գույքի շուկայում կարո՞ղ են խնդիրներ առաջանալ, գնանկումներ տեղի ունենալ, Թունյանը նշեց.

«Եթե նայում ենք, օրինակ, թե ինչքանով են ավելանում գույքահարկերը ու նայում ենք բիզնեսների եկամտաբերության մակարդակին, իմ կարծիքով, այդ ազդեցությունն այնքան չնչին է, որ դրա մասին անգամ խոսելու կարիք չկա: Ավելին ասեմ, բիզնեսի վրա սա կարող է խթանող ազդեցություն ունենալ, որովհետև եթե մարդիկ ժամանակին կոպեկներով որևէ գույք են սեփականաշնորհել ու իրենց համար դա պահելը, գույքահարկ վճարելը ոչինչ չարժեր, որովհետև գույքահարկը շատ ցածր էր, այն գործարարը սկսնակ կամ որոշակի մակարդակի հասած, որ ուզում է ինչ-որ գույք ձեռք բերել, կանգնում է լուրջ խնդրի առաջ, իրենք պարզապես այդ գույքը չեն կարողանում սեփականատիրոջից հարմար գնով գնել կամ վերցնել վարձակալության: Գույքահարկերի ավելացումն այդ չօգտագործվող գույքերի համար ստիպելու է այն մարդկանց, որոնք ունեն հնուց իրենց սեփականությունը հանդիսացող տարածքներ, կա՛մ դրանք աշխատացնել, կա՛մ վարձով տալ ու վաճառել այն մարդկանց, որոնք ցանկություն ունեն դա օգտագործելու»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի հայտարարությանը դիակների փոխանակման վերաբերյալ

17:45 07.06.2025

Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի հայտարարությանը դիակների փոխանակման վերաբերյալ

Զինծառայողների մարմինների փոխանցման ամսաթիվը, ենթադրաբար, համաձայնեցված չի եղել ռուսական և ուկրաինական կողմերի միջև, նշված է ռազմագերիների հետ վարվելակերպի ուկրաինական համակարգող շտաբի Telegram ալիքում։ «Մարմինների հայրենադարձման վերաբերյալ համաձայնություն իսկապես ձեռք է բերվել։ Ամսաթիվը համաձայնեցված չէր։ Համաձայնեցված ալգորիթմը հետևողականորեն իրականացնելու փոխարեն, ռուսական կողմը դիմեց միակողմանի գործողությունների, որոնք համաձայնեցված չէին համատեղ գործընթացի շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ […] ...

ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համար

17:30 07.06.2025

ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համար

Ֆլորիդայի մի բնակչի մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա որոշել է վրեժ լուծել շնաձկից՝ դանակով հարձակվելով նրա վրա, հաղորդում է New York Post-ը։ «Նա խոստովանել է, որ «վրեժխնդրությունից» դրդված՝ մի քանի անգամ դանակահարել է շնաձկանը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ 26-ամյա Զեյն Գարեթը նավը ղեկավարել է այն պահին, երբ գիշատիչը […] ...

Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականը

17:15 07.06.2025

Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականը

Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական աջակցության դաշնային գրասենյակի ղեկավար Անետ Լենիկ-Էմդենը հայտարարել է մինչև 2028 թվականը Բունդեսվերը լիովին հագեցնելու անհրաժեշտության մասին։ «Մինչև 2028 թվականը պետք է գնվի պաշտպանությանը լիովին պատրաստ լինելու համար անհրաժեշտ ամեն ինչ. զինվորները դեռ պետք է մարզվեն նոր սարքավորումների հետ», – ասել է Լենիկ-Էմդենը Tagesspiegel թերթին։ Միևնույն ժամանակ, […] ...

Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքը

17:00 07.06.2025

Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքի մասին օրենք՝ երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրատարակության կայքում։ Օրենքը վարչական օրենսգիրքը լրացնում է նոր հոդվածով, որը սահմանում է տուգանքներ անչափահասներին ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների մանրածախ վաճառքի կանոնները խախտելու համար, եթե այդ գործողությունը քրեական հանցագործություն չի համարվում։ […] ...

Մոդին Քաշմիրում բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը

16:52 07.06.2025

Մոդին Քաշմիրում բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը, որը անցնում է Ջամմուի և Քաշմիրի հյուսիսային միութենական տարածքում գտնվող Չենաբ գետի վրայով, հաղորդում է Hindustan Times-ը։ «Չենաբ գետի վրայով անցնող կամուրջը, որն առաջին անգամ երկաթուղով կկապի Ջամմուն և Քաշմիրը Հնդկաստանի մնացած մասի հետ, կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների և զբոսաշրջության ոլորտի զարգացմանը», – ասել է […] ...

Լուլա դա Սիլվա. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարող է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելուն

16:40 07.06.2025

Լուլա դա Սիլվա. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարող է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարող է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի կետերի մշակմանը։ Այս կարծիքը հայտնել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, ով արդեն իսկ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնին տեղեկացրել է այս նախաձեռնության մասին։ «Երեկ ես Մակրոնին առաջարկեցի խոսել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի հետ, ով կարող է այցելել Ռուսաստան […] ...

BACK_TO_TOP