11:37 30.06.2020
Առաջարկների մեծ մասը եղել է ոչ թե մեղմացնող բնույթի, այլ խստացնող․ այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ առաջարկներ են ստացել․
«Առաջարկ է եղել դիտարկել, թե կոնկրետ անձը քանի գույք ունի, դրանց ընդհանուր գումարը հաշվել, այդ ամբողջական արժեքով հարկել, ինչի հետևանքով շեմն ավելի բարձր կլիներ, ու, բնականաբար, ավելի բարձր տոկոս կվճարեին։ Չենք ընդունել այդ առաջարկն այս պահին, որովհետև կարծում ենք, որ դրա տեխնիկական իրագործումն ավելի մեծ խնդիրների առաջ է կանգնեցնելու, բացի այդ, այս պահին չենք ցանկացել լրացուցիչ ծանրացնել բեռը: Առաջարկ է եղել սահմանել օգտագործվող և չօգտագործվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների տարբերակված գույքահարկ: Այսինքն, եթե այդ շինությունն օգտագործվում է, այդ գույքահարկը լինում է ինչ-որ գումար, եթե չի օգտագործվում, այդ գումարը լինի մի քանի անգամ ավելի շատ, որպեսզի դա լրացուցիչ խթան լինի, որ մարդիկ աշխատեցնեն։ Այդ դեպքում էլ, քանի որ հստակ չափորոշիչներ սահմանելու խնդիր կա՝ իրագործելիության հետ կապված, թողել ենք այդ համակարգը հետագայի համար, այսինքն՝ առաջարկներ եղել են, ու դրանց մեծ մասը եղել է հենց այսպիսի բնույթի։ Մյուս թևի առաջարկը հիմնականում եղել է այնպիսին, որ պետք չէ այս պահին ռեֆորմ անել, իսկ մենք կարծում ենք, որ այս ռեֆորմը դեռ մի բան էլ ուշացած է»։
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք տնակները ևս ենթակա են հարկման, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշեց, որ Կոմիտեում հաշվառված և գրանցված յուրաքանչյուր գույք հարկման բազայում ներառված է։
«Այսինքն՝ նույնիսկ այն գույքերը, որոնք ինքնակամ կառուցված շինություններ են, սակայն դրանք հաշվառված են և ներկայացված են Կադաստրի կոմիտե, դրանք ընդգրկված են ամբողջությամբ հարկման բազայում։ Ինչ վերաբերում է վագոն-տնակներին, դրանք ամրակցված չեն հողին, և որպես այդպիսին՝ հարկման հիմքեր չկան»։
17:30 07.06.2025
ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համարՖլորիդայի մի բնակչի մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա որոշել է վրեժ լուծել շնաձկից՝ դանակով հարձակվելով նրա վրա, հաղորդում է New York Post-ը։ «Նա խոստովանել է, որ «վրեժխնդրությունից» դրդված՝ մի քանի անգամ դանակահարել է շնաձկանը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ 26-ամյա Զեյն Գարեթը նավը ղեկավարել է այն պահին, երբ գիշատիչը […] ...
17:15 07.06.2025
Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականըԲունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական աջակցության դաշնային գրասենյակի ղեկավար Անետ Լենիկ-Էմդենը հայտարարել է մինչև 2028 թվականը Բունդեսվերը լիովին հագեցնելու անհրաժեշտության մասին։ «Մինչև 2028 թվականը պետք է գնվի պաշտպանությանը լիովին պատրաստ լինելու համար անհրաժեշտ ամեն ինչ. զինվորները դեռ պետք է մարզվեն նոր սարքավորումների հետ», – ասել է Լենիկ-Էմդենը Tagesspiegel թերթին։ Միևնույն ժամանակ, […] ...
17:00 07.06.2025
Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքի մասին օրենք՝ երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրատարակության կայքում։ Օրենքը վարչական օրենսգիրքը լրացնում է նոր հոդվածով, որը սահմանում է տուգանքներ անչափահասներին ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների մանրածախ վաճառքի կանոնները խախտելու համար, եթե այդ գործողությունը քրեական հանցագործություն չի համարվում։ […] ...
16:52 07.06.2025
Մոդին Քաշմիրում բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջըՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը, որը անցնում է Ջամմուի և Քաշմիրի հյուսիսային միութենական տարածքում գտնվող Չենաբ գետի վրայով, հաղորդում է Hindustan Times-ը։ «Չենաբ գետի վրայով անցնող կամուրջը, որն առաջին անգամ երկաթուղով կկապի Ջամմուն և Քաշմիրը Հնդկաստանի մնացած մասի հետ, կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների և զբոսաշրջության ոլորտի զարգացմանը», – ասել է […] ...
16:40 07.06.2025
Լուլա դա Սիլվա. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարող է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելունՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարող է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի կետերի մշակմանը։ Այս կարծիքը հայտնել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, ով արդեն իսկ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնին տեղեկացրել է այս նախաձեռնության մասին։ «Երեկ ես Մակրոնին առաջարկեցի խոսել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի հետ, ով կարող է այցելել Ռուսաստան […] ...
16:25 07.06.2025
Ռուսաստանը կոչ է արել Ուկրաինային վերցնել 6000 ուկրաինացի զինծառայողների դիակներըՌուսաստանը կոչ է անում Կիևին վերցնել Ուկրաինայի զինված ուժերի վեց հազար զինվորների և սպաների մարմինները, որպեսզի նրանց ընտանիքները կարողանան մարդասիրաբար թաղել նրանց, Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական և ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Մենք կոչ ենք անում վերջապես տեղափոխել Ուկրաինայի զինված ուժերի 6000 զինվորների և սպաների մարմինները, որպեսզի նրանց […] ...