Շաբաթվա վերջում Կադաստրի առցանց հարթակում կտեղադրվի գույքահարկի հաշվիչ. Թովմասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+9.09 oC

Շաբաթվա վերջում Կադաստրի առցանց հարթակում կտեղադրվի գույքահարկի հաշվիչ. Թովմասյան

12:18 30.06.2020

Կադաստրի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում այս շաբաթվա վերջում կտեղադրվի հաշվիչ, որտեղ քաղաքացին, նշելով վկայագրի տվյալները, կարող է իմանալ, թե կոնկրետ 6 տարվա բարեփոխումների արդյունքում որքան գույքահարկ կվճարի, և յուրաքանչյուր տարի որքան է կազմում իր գույքահարկը: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Ինչ վերաբերում է բողոքարկման հնարավորությանը, Թովմասյանը նշեց, որ գնահատման արդյունքում բազային այնպիսի արժեքներ են վերցվել, որ, ըստ էության, պատկերում են շուկան, և մոտարկված արժեքը բավական մեծ թվով ցածր է շուկայական արժեքից:

Կենտրոն համայնքում, որն անմիջապես փոքր կենտրոնն է, 1 քառակուսի մետր հողի համար որպես բազային արժեք հաշվարկված է 330.000 դրամը: Նորակառույց շենքում բնակարանի համար 1 քառակուսի մետրի համար բազային արժեք հաշվարկված է 700.000 դրամը,  բնակելի տան համար՝ 420.000 դրամը: Այս դրույքաչափերը, համապատասխան գոտիականությանը, նվազում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու․ դրանց կմասնակցի՞ Հեյդար Ալիև կրտսերը

22:53 06.05.2024

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու․ դրանց կմասնակցի՞ Հեյդար Ալիև կրտսերը

Ադրբեջանում կրկին արտահարթ ընտրություններ են անցկացվելու, այս անգամ՝ խորհրդանական:  Տեղեկությունն այսօր պաշտոնապես է հաստատվել: Ի՞նչ ինտրիգներ արժի սպասել այդ ընտրությունների հետ կապված: Թեմայի շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում վերլուծություն է ներկայացրել։ «Օրենքի համաձայն՝ հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն այս տարվա նոյեմբերին, սակայն այսօր ԿԸՀ նախագահ Մազահիր Պանախովը ակնարկեց, որ ամենայն հավանականությամբ ավելի շուտ են […] ...

Ի՞նչ է սպառնում Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ամերիկացի կոնգրեսականին

21:40 06.05.2024

Ի՞նչ է սպառնում Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ամերիկացի կոնգրեսականին

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ԱՄՆ կոնգրեսականի քրեական գործի վերաբերյալ: Հիշեցնենք, ուրբաթ օրը Տեխաս նահանգի հարավային շրջանի դատախազը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել կոնգրեսականին: Կոնկրետ ինչում է մեղադրվում կոնգրեսականը, ու ինչ է հայտնի նրա մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքը 68-ամյա Էնրիկո Ռոբերտո Կուելյարի մասին է, ով Կապիտոլիումում […] ...

Ադրբեջանը քրեական գործեր է հարուցել Կիրանցի և Ոսկեպարի բնակիչների դեմ. Անդրեաս Ղուկասյան

19:50 06.05.2024

Ադրբեջանը քրեական գործեր է հարուցել Կիրանցի և Ոսկեպարի բնակիչների դեմ. Անդրեաս Ղուկասյան

Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակին և ներքաղաքական հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը: նա նշել է, որ Կիրանց գյուղը մարդկանց համար դառնում է ոչ անվտանգ բնակավայր. «Ադրբեջանը քրեական գործեր է հարուցել Կիրանցի և Ոսկեպարի բնակիչների դեմ»,-ասել է Անդրեաս Ղուկասյանը: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...

Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

19:46 06.05.2024

Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ու զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան են այցելել Երևանի Ներսես Մեծի անվան համար 124 հիմնական դպրոցի աշակերտները։ Դպրոցականները շրջել են վարժարանի տարածքում, ծանոթացել կրթահամալիրի ուսումնական և կեցության ժամանակակից պայմաններին, մրցունակ ու որակյալ կրթական համակարգին և ընձեռվող լայն հնարավորություններին։ Կրթօջախի սաներն աշակերտներին մանրամասն ներկայացրել են վարժարանի […] ...

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

17:30 06.05.2024

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Քննչական կոմիտեից խնդրում են նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են […] ...

Վերավաճառելու նպատակով մեկուկես միլիոն դրամի ծխախոտ էր գնել

17:24 06.05.2024

Վերավաճառելու նպատակով մեկուկես միլիոն դրամի ծխախոտ էր գնել

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ստացված տեղեկություններն իրացնելով, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմնավոր կասկածանքով Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել գյումրեցի 43 և 34 տարեկան երկու տղամարդու՝ վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ: 43-ամյա տղամարդը հայտնել է, որ մեքենայի սրահում և բեռնախցիկում կա 6000 տուփ ծխախոտ: Նաև հայտնել է, որ ծխախոտն ինքը […] ...

BACK_TO_TOP