15:15 30.06.2020
Աշխարհի գիտնականները փնտրտուքների մեջ են, իսկ Covid-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման մրցավազքը դեռ եզրագծին հասնելու միտումներ չունի։
Պլանային պատվաստումները մի շարք հիվանդությունների դեմ են։ Վարակիչ հիվանդություններից ապահովագրված լինելու միջոցները պատվաստանյութերն են, որոնք պլանային են և համակարգված իրականացվում է հիմնականում մանկական տարիքում։
Առողջապահական առաջնային օղակները, անկախ այս օրերին ստեղծված իրավիճակից, չեն կարող դադարեցնել օրացուցային պատվաստումները։
Բայց իմունականխարգելման հարցում էլ համավարակն իր գործն արել է. ծնողները խուսափում են այս օրերին պատվաստումների տանել երեխաներին։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել են Գյումրիի պոլիկլինիկաների բժիշկները։
Պատվաստումներից խուսափողներ մինչև համավարակն էլ կային՝ նրանք կտրականապես մերժողները կամ հրաժարվողներն են, որոնց մասին շատ է խոսվել: Քաղաքացիները մտավախություն ունեն, քանի որ պոլիկլինիկաներում նաև անախտանիշ ու հենց կորոնավիրուսով վարակվածների են ընդունում, նմուշառումներ կատարում։
Հնարավորության դեպքում տարբեր մուտքեր են ապահովում, ախտահանման միջոցառումներ կիրառում։ Բժիշկները շտապում են նշել, որ պլանային պատվաստումների ժամանակացույցից շեղումները չեն ազդի պիտանելիության ժամկետների վրա, այսինքն՝ բացառում են ժամկետանց պատվաստանյութերի օգտագործումը։
Հիմա պոլիկլինիկաներում օրացուցային 4-րդ պատվաստման ընթացքն է, որը վերաբերում է մեկուկես տարեկան փոքրիկներին և եռավալենտ պատվաստանյութի մասին է. այն դիֆթերիա, փայտացում ու կապույտ հազ հիվանդությունների դեմ է։
Ներարկումները սահմանված օրացույցից հետ են ընկել բոլոր պոլիկլինիկաներում։
21:31 04.08.2025
Սպերցյանի արդյունավետ գործողությունը չորրորդ խաղն անընդմեջՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում գոլային փոխանցում է կատարել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ խաղն անընդմեջ: Մոսկվայի «Դինամոյի» դեմ երրորդ տուրի տնային խաղի 87-րդ րոպեին «Կրասնոդարի» ավագ Սպերցյանի գոլային փոխանցումից հետո կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան խփել է խաղի միակ գոլը: Ի դեպ, Սպերցյանը գոլային փոխանցում էր կատարել նաև «Դինամոյի» դեմ ՌՊԼ 2024/25 մրցաշրջանի […] ...
21:16 04.08.2025
ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներՕգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...
21:11 04.08.2025
Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՕգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...
20:51 04.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...
20:35 04.08.2025
Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոնԱմերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...