18:33 30.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը, խոսելով ՍԴ-ի շուրջ ծագած հարցերից, լրագրողների հերթական հարցին պատասխանելով ողջունելի համարեց այն, որ տարբեր դատավորներ դիմում եմ վարչական դատարաններ։
«Ես ողջունում եմ, որ իրենք ցանկանում են վիճարկել որոշումները, որևէ առարկություն չունեմ, որ իրենց իրավունքները իրենք պաշտպանելու խնդիր ունեն, հակառակը, դա ցույց է տալիս իշխանության կամքը, որ այս ժամանակահատվածում, մեր իշխանության օրոք, դատավորները որևէ խնդիր չունեն վիճարկելու իրենց ենթադրյալ խախտված իրավունքները և դիմելով դատարան, վիճարկելով հասնեն Եվրոպական դատարան։
Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր չէր սահմանադրական փոփոխությունների փաթեթի նախնական տարբերակի մեջ ներառվեր այն, ինչ այսօր է քննարկվում, ապա պարոն Գրիգորյանն էլ ամբիոնից պատասխանեց, որ հնարավոր չէր, որովհետև ի սկզբանե անհրաժեշտ էր ընդունել Սահմանադրության այդ փոփոխությունը, որից հետո՝ նոր այս օրենքը։ Անտրամաբանական կլիներ սահմանադրական փոփոխությունից առաջ ընդունել կամ զուգահեռ ընդունել՝ դեռ չիմանալով սահմանադրական այդ փոփոխությունը ուժի մեջ կմտնի՞, թե՞ ոչ»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էր ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպումից հետո ՍԴ նախագահի պաշտոնակատար նշանակում Աշոտ Խաչատրյանին, ում շնորհավորեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արդյո՞ք իրավական խորհրդատվության պակաս է եղել։
«Պարզապես իրավական տեսանկյունից այնտեղ չէր կարող մեկ ուրիշը համարվել պաշտոնակատար, քանի որ Աշոտ Խաչատրյանն է եղել տարիքով ամենամեծը»,- պատասխանեց Նիկոլայ Բաղդասարյանը։
Նա բերեց նաև օրինակներ, որ պատգամավորի և ՍԴ դատավորների համար գործում են ժամկետներ, և եթե դրանք լրանում են, ապա վերջիններիս լիազորությունները դադարում են, ուստի այստեղ վեճ լինել չի կարող։
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...