20:23 30.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում բացառեց, որ ՍԴ-ը կհայտնվի ճգնաժամային վիճակում։
«Ճգնաժամ կլիներ, եթե գործող դատավորների քանակը չբավարարեր նիստ նշանակելուն։ Այդ դեպքում իշխող, կառավարող ուժը, տվյալ դեպքում կառավարությունն ինքը շատ հրատապ կառաջարեր այդ թեկնածուին, թեկնածուն կընտրվեր և ձեր ասած ճգնաժամը կվերանար։ Այսինքն կառավարությունը պետք է առաջարկի, այնուհետև՝ հանրապետության նախագահը և դատարանի միությունը և, որևէ խնդիր լինել չի կարող։ Այս պահին այդ խնդիրը չկա, որովհետև 6 հոգի իրենք կան, քվորումը միշտ կա։ Այլ բան է, որ մարդիկ եթե հիվանդանան կամ գնան արձակուրդի»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։
Լրագրողները նշեցին նաև, որ Գագիկ Ջհանգիրյանի և Կարեն Անդրեասյանի անուններն են շրջանառվում, հնարավո՞ր է, որ վերջիններս համալրեն ՍԴ-ի կազմը և արդյո՞ք այդ անձինք համապատասխանում են ՍԴ պահանջներին։
«Այնտեղ տարիքային ցենզ կա․ կարծում եմ, որ Գագիկ Ջհանգիրյանն արդեն 40-ն անց անձնավորություն է, ունի բարձրագույն կրթություն և, եթե պահանջներին եք հարցնում, բնական է՝ ինքը համապատասխանում է այդ պահանջներին։ Այլ հարց է, որ կառավարությունը, ՀՀ նախագահը կամ այլ մարմինը նրան կառաջադրի՞, թե՝ ոչ։ Ես կարծում եմ, որ ՀՀ-ում կան շատ հնարավոր թեկնածուներ, որոնք ունեն այդ գիտելիքները, որոնց կարող են առաջադրել որպես թեկնածու, և դա նորմալ է, որ մարդկանց լիազորություններ են դադարում, նորերին են նշանակում, ավելին ասեմ. այս տարբերակն ինչ-որ տեղ իմ սրտով էլ է, իսկ այդ տարբերակը, իհարկե, պետք է բոլորի սրտով լինի, որովհետև մենք բալանսը պահպանել ենք։ Կարեն Անդրեասյանը ևս կարող է թեկնածու համարվել։ Կարևորը, ինչպես նշեցի տարիքային ցենզն է, որ պետք է 40 տարեկան լինի, հիմնականում իրավաբանական կրթությունն է և աշխատանքային փորձի որոշակի պահանջներ են ներկայացված, իրենք բոլորն ունեն այդ պահանջները»,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...