ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ.
«Հարգելի՛ Իգոր Ռուդիկի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ»:
Ուղերձում նաև նշված է, որ նոր մարտահրավերների և հասարակական կյանքի ներկա դինամիկ զարգացման պայմաններում, Արցախի Հանրապետության իրավապահ համակարգի կարևոր օղակներից մեկը՝ Քննչական կոմիտեն, առանցքային դեր ունի հանցավորության դեմ պայքարի, օրինականության ամրապնդման և օրենքի գերակայության սկզբունքի ապահովման գործում:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն շարունակելու է սերտ համագործակցությունը Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հետ՝ ի շահ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության ապահովման, պետականության ամրապնդման և մեր ղեկավարած կառույցների աշխատանքի հանդեպ հանրային վստահության բարձրացման:
Մաղթել է արգասաբեր աշխատանք և նորանոր ծառայողական հաջողություններ: