Հայաստանում գրիպը դեռ մահաբեր չէ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+10.09 oC

Հայաստանում գրիպը դեռ մահաբեր չէ

17:02 06.01.2018

Գրիպ եմ, լավ չեմ. արտահայտությունը հաստատ վերջին օրերին շատ եք լսել: Ու այն ասում են ոչ միայն Հայաստանում:

Աշխարհում թե քանի մարդ է հիմա գրիպով հիվանդ, դժվար է ասել, քանի որ վիճակագրություն չկա: Փոխարենը հայտնի է, թե հունվարի մեկի դրությամբ քանի մարդ է գրիպից մահացել: Ընդահուր առամամբ՝  մինչև հունվարի մեկը Եվրոպայում ու ԱՄՆ-ում 48 մահվան դեպք է գրանցվել:

 

Ֆրանսիա-2017 թվականի վերջին երկու ամիսների ընթացքում մահացել է 31 մարդ:

Իռլանդիա- 10-ից ավելի դեպք

Վաշինգտոն -գրիպից մահացել է 20 մարդ

Պետք է նշել, որ մահաբեր գրիպը սպառնում է ԱՄՆ-ի 36 նահանգի: Համաճարակի մասին են խոսում նաև Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում և Թուրքիայում։ Մասնագետները մտավախություն ունեն, որ այս համաճարակը կարող է լինել բարդագույնը վերջին 50 տարիների ընթացքում։

ShantNews-ը փորձել է պարզել, թե ինչ իրավիճակ է Հայաստանում: ՀՀ Առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի փոխանցած տվյալների համաձայն՝ Հայաստանում այսօր հոսպիտալներում գրիպով հիվանդ 360 մարդ կա:

«Գուցե ԱՄՆ-ում մենք գործ ունենք H3 -ի հետ, այստեղ գործ ունենք H1-ի հետ: Այնտեղ կարող է B-ն տարիքային ինչ-որ խմբերում է արձանագրվում, մեզ մոտ բոլոր տարիքային խմբերում է արձանագրվում: Մեզ մոտ այսօր հիմնականում Էրես վիրուսն է շրջանառվում, որոնց նկատմամբ խոցելի են երեխաները», -ասաց Թորոսյանը:

                                                                           

                                                                                   360 հիվանդի մեծ մասը երերխաներ են

                                                                                           


Ըստ ԱՆ փոխանցած տվյալների՝ այսօր հոսպիտալում գտնվող գրիպով հիվանդների զգալի մասը  0-ից 2 տարեկաններ են: Հոսպիտալացվածների վիճակը, Առողջապահության նախարարության պատասխանատուի հավաստմամբ,  թեթև կամ միջին ծանրության է: Վերակենդանացման բաժանմունքներում շատ քչերն են, իսկ արհեստական շնչառական ապարատին որևէ մեկը միացված չէ:

«Խուճապի կարիք ամենևին չկա: Իրավիճակը համահունչ է բոլոր տարիների միևնույն ժամանակահատվածին: Ավելին, մենք անցյալ տարի 1.2 անգամ ավելի շատ դեպքեր են ունեցել», –ShantNews-ին հավաստիացրեց  ԱՆ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետը՝ ամեն դեպքում չհերքելով, որ  Հայաստանում էլ հանդիպում են գրիպի այն տեսակները, որոնք այս օրերին Եվրոպայում են, այսպես ասած, շրջանառվում: Հարցին, գուցե Եվրոպայում արդեն մուտացվա՞ծ տեսակի հետ գործ ունեն, Լիանա Թորոսյանը պատասխանեց.

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որևէ մուտանտ տեսակի առումով որևէ պաշտոնական տեղեկատվություն առկա չէ և չի տրամադրվել, վերջինիս կողմից որևէ տեղեկատվություն չի տրամադրվել որևէ երկրի»:

ԱՆ հերթական անգամ հիշեցրել է, թե ինչ պետք անել գրիպի վարակից հնարավորինս խուսափելու համար՝ չշփվել հիվանդ անձանց հետ, հաճախակի օդափոխել սենյակը, որքան հնարավոր է հաճախ լվանալ ձեռքերը: Օգտագործել հատկապես այնպիսի սննդատեսակներ, որոնք հարուստ են վիտամին  C-ով, ինքաբուժմամբ չզբաղվել՝ նպաստելով հիվանդության խորացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP