17:28 15.06.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանեց բազմաթիվ օգտատերերի հուզող հարցին, թե ի վերջո թավշյա հեղափոխության օրերին ի՞նչ էր շշնջում Նիկոլ Փաշինյանի ականջին: Քաղաքացիներին հետաքրքրում էր՝ արդյո՞ք այդ ժամանակ ձեռք է բերվել իր պաշտոնավարման համաձայնությունը:
«Պարոն Փաշինյանը շատ պարզ անձնավորություն է, այնպես չէ, որ ես փորձեմ հաճոյախոսել, ես դա միշտ ասել եմ: Ականջին շշնջալս պայմանավորված էր նրանով, որ աղմուկ էր, մի խոսքով՝ որևէ գաղտնի, հեռանկարային պլանավորում, ծրագրավորում չի եղել, զուտ կազմակերպչական աշխատանքների շուրջ է եղել խոսակցությունը»,- ասաց նա:
Օսիպյանն անդրադարձավ նաև ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկին, նշեց, որ երբ ստացավ այդ առաջարկը, «փորձում էր մարսել»՝ ինչ է կատարվում, ապա համաձայնեց: Նա ասաց, որ իր համաձայնությունը տվեց, քանի որ համակարգում շշուկներ էին տարածվել, որ տարբեր անձինք կարող էին զբաղեցնել այդ պաշտոնը, մարդիկ, որ այս համակարգի հետ որևէ կապ չունեն:
«Ցավալի է, երբ դրսից են գալիս մարդիկ, որ համակարգի հետ կապ չունեն կամ երկար ժամանակ չեն եղել համակարգում, ես մտածեցի՝ իմ գործընկերներից մեկն եմ, կանգնեցի նրանց կողքին»,- նշեց Օսիպյանը:
Հարցին՝ ինչով է պայմանավորված, որ ոստիկանությունն իր օրոք ավելի բաց է աշխատում, որի ապացույցը նաև ասուլիսի մասնակցելն է, ոստիկանապետը պատասխանեց.
«Անձերի բնավորության, խառնվածքի հարց է. ես այդպիսին եմ»:
19:48 02.08.2025
Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատարՕմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...
19:36 02.08.2025
«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի ԻտալիայումՄադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...
19:29 02.08.2025
Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-իԳազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...
19:17 02.08.2025
Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցովԱդրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...
19:05 02.08.2025
Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստՀայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...
18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...