Տնտեսավարողների կողմից հնարավոր խախտումների հետքերով. ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված ստուգայցերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

Տնտեսավարողների կողմից հնարավոր խախտումների հետքերով. ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված ստուգայցերը

19:24 02.07.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ստուգայցերով դիտարկել պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը։ Այսօր դրանք հերթական անգամ Էրեբունի վարչական շրջանում էին։ «Խոշորացույցի» տակ սպասարկման օբյեկտներն են, գրասենյակները, արտադրությունները, բժշկական հիմնարկները, գեղեցկության սրահները և այլն։ Ստուգայցերն անակնկալ են ամեն օր և ողջ երկրում։ Դիտարկումներն արվում են ստուգաթերթերով, ու կետ առ կետ ճշտվում է՝ սահմանված կանոնները որքանո՞վ են պահպանվում։

ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ ՀՀ պարետի 2020թ․ մայիսի 3-ի թիվ 63 որոշմամբ հաստատված կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Դրանց թվում են, մասնավորապես, հետևյալ նորմերը․
բոլոր տարածքները (հատակը, պատերը, կրպակները, կահույքը, երեխաների խաղասենյակները, զուգարանները) ախտահանվում են օրական առնվազն 2 անգամ:

Ախտահանիչ միջոցներ օգտագործելիս անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ․ մարտի 16-ի N 977-Ա հրամանով:

Տարածքն ապահովվում է փակվող աղբարկղերով: Անհրաժեշտ է բացառել աղբի կուտակումները՝ աղբը հաճախակի հեռացնելով: Ապահովվում է ապրանքափոխադրող տրանսպորտային միջոցների սրահի ամենօրյա մաքրում, շփման մակերեսների (բռնակների, հենարանների և այլն) պարտադիր մշակում (60-80% սպիրտային հիմքով) ախտահանիչ նյութերի կիրառմամբ:

Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով՝ պահպանելով անվտանգ վարվելականոնները), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:

Ապահովվում են պայմաններ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում անհրաժեշտ է ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների առկայություն: Անձնակազմի բոլոր անդամները պարտադիր կրում են դիմակ։

Արգելվում է առանց դիմակի հաճախորդների մուտքը առևտրի տարածք և նրանց սպասարկումը: Հարկ է բացառել մարդկանց կուտակումները, իրականացնել մարդկանց հոսքի կառավարմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ ապահովել սոցիալական հեռավորության (առնվազն 1.5 մետր) պահպանմամբ հերթերի կառավարում տարածքի արտաքին հատվածում՝ մուտքերի մոտ, թույլ չտալ մուտքը տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը:

Անհրաժեշտ է ապահովել աշխատողներին և այցելուներին անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ առնվազն սույն որոշման հավելված N 18-ով սահմանված տեղեկատվության պարունակությամբ:

Դիտարկվող ամեն ոլորտի համար սահմանված են առանձին պահանջներ։

Թեև վերջին օրերի մեծածավալ աշխատանքները վկայում են, որ տնտեսավարողներն առավել բարեխիղճ են դարձել, սակայն զուգահեռ արձանագրվում են նաև կրկնախախտման դեպքեր։ ԱԱՏՄ մասնագետները մշտադիտարկումները շարունակում են, իսկ խախտումների վերաբերյալ արձանագրությունները՝ ներկայացնում պարետատուն:

ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ խստագույնս պետք է հետևել պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոններին։ Դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը, մշտադիտարկումները շարունակական են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP