10:45 08.01.2018
Volkswagen-ը կրկին շրջանցել է իր ճապոնական մրցակից «Toyota»-ին: 2017 թվականին գերմանական «Volkswagen»-ը ռեկորդային քանակությամբ մեքենաներ է վաճառել՝ ավելի քան 10,5 միլիոն: Այս ցուցանշը 200 հազարով գերազանցում է 2016 թվականի համաշխարհային ռեկորդը: Այս մասին գրում է «Դոլչե Վելե» կայքը՝ հղում անելով Bild am Sonntag թերթին: Նկատենք, որ 2016 թվականին VW-ին արդեն իսկ հաջողվել էր առաջ անցնել «Toyota»-ից: 2016-ին ընկերությունը հասցրել էր վաճառել 10.31 միլիոն ավտոմեքենա, 150 հազարով ավել մրցակցից:
Սրանք մոտավոր տվյալներ են, ավելի ստույգ կհրապարակվեն առաջիկայում: Ավտոարտադրող այս ընկերությունը հույս ունի, որ վերջնական հաշվարկից հետո այդ ցուցանիշը կհասնի 10.7 մլնի: Ըստ կանխատեսումների՝ ռեկորդային կարող է լինել նաև անցած տարվա ընթացքում գրանցած շրջանառությունը: Չինաստանում աճող պահանջարկի և մի շարք այլ գործոնների շնորհիվ ակնկալվում է, որ ընկերության կողմից իրականացվող վաճառքը առաջին անգամ կգերազանցի նաև 220 միլիարդ եվրոյի շեմը: Այն դեպքում, երբ 2016 թվականին կոնցեռնի շրջանառությունը կազմել էր 217.3 միլիարդ եվրո: Գերմանական «Volkswagen»-ը պատմության մեջ առաջին ավտոարտադրողն է, որ մեկ տարվա ընթացքում մեկ օտար երկրում կարողացել է վաճառել 3 միլիոն մեքենա:
Այդ ցուցանիշը կոնցեռնը գրանցել է չինական շուկայում: Անցած տարվա արդյունքներով`գերմանական ավտոկոնցեռնի ամենավաճառվող ապրանքանիշերից են «Skoda»-ն, «Seat»-ը և VW-ն:
Հիշեցնենք, որ Volkswagen-ը, խոստացել թ միլիարդավոր դոլարներ ներդնել նոր թլեկտրամոբիլների մշակման գործում եւ իր բոլոր մոդելների էլեկտրատարբերակները ներկայացնել 15 տարուց շուտ՝ մինչեւ 2030 թվականը:
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...