ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Արցախի գլխավոր դատախազության աշխատակիցների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Արցախի գլխավոր դատախազության աշխատակիցների հետ

14:05 07.07.2020

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՀ գլխավոր դատախազության աշխատակիցների հետ։

«Կայացած խորհրդակցության ընթացքում Արթուր Դավթյանը ընտրվելու և ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ շնորհավորել է Մհեր Աղաջանյանին, ինչպես նաև նորանշանակ գլխավոր դատախազի տեղակալներին` հաջողություն մաղթելով նրանց իրենց դժվարին ու պատասխանատու աշխատանքում: Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ ղեկավար կազմի ձևավորումը նոր շունչ կհաղորդի Արցախի դատախազությանը` իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս:ՀՀ գլխավոր դատախազը ողջունել է հայկական երկրորդ հանրապետության դատախազական համակարգի բարեփոխումների այն տեսլականն ու գաղափարները, որն ունի ԱՀ նոր գլխավոր դատախազը և որի շուրջ իրենք ունեցել են համատեղ քննարկումներ:

Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը մշտապես պատրաստ է իր ունեցած ռեսուրսներով ու հնարավորություններով նպաստել ԱՀ դատախազության կարողությունների զարգացմանը և արդյունավետության բարձրացմանը միտված բոլոր նախաձեռնություններին: Նա բարձր է գնահատել հատկապես Արցախում կայացած համապետական վերջին ընտրությունների կազմակերպման, քվեարկության ընթացքում, ինչպես նաև հետընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների դիմումների, ահազանգերի քննության ու ընթացքավորման նկատմամբ դատախազական արդյունավետ հսկողության իրականացման առումով Արցախի դատախազության կազմակերպված և համակարգված գործունեությունը, որը մեծապես նպաստել է Արցախում ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացմանը, արցախցիների ազատ ու անկաշկանդ կամարտահայտմանը:

Նման արդյունքի հնարավոր է եղել հասնել ոչ միայն Արցախի մյուս իրավապահ մարմինների հետ սերտ փոխգործակցությամբ, այլ նաև ՀՀ գլխավոր դատախազության փորձի փոխանցման նպատակով նախապես իրականացված համատեղ միջոցառումներով, ինչը լավ օրինակ է նաև այլ ոլորտներում կիրառելու և հաջողություններ արձանագրելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրներում դատախազության գործունեությանն անմիջականորեն առնչվող օրենսդրական դաշտերի, ինստիտուցիոնալ բարեփոխումների ներդաշնակության, միասնականության ապահովման անհրաժեշտությանը, ինչպես նաև փորձի փոխանակման ձևավորված կառուցակարգերի և ավանդույթների շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազը համոզմունք է հայտնել, որ դրանք նպաստում են հայկական երկու պետություններում իրավակարգի ամրապնդմանը, իրավական անվտանգության և քրեական վարույթի օրինականության երաշխավորմանը, հանցավորության դեմ համատեղ պայքարում իրավապահ մարմինների գործակցության արդյունավետության բարձրացմանը և իրենց բնօրրանում հայ ժողովրդի ազատ, ստեղծագործ ու հնարավորինս անվտանգ կենսագործունեությանը»,- ասված է գրառման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:14 08.06.2025

Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հունիսի 9-10-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիցցայում

17:58 08.06.2025

Հունիսի 9-10-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիցցայում

ՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվում […] ...

Ֆիցո. Սլովակիայի պաշտպանական ծախսերի աստիճանական աճից հնարավոր չէ խուսափել

17:46 08.06.2025

Ֆիցո. Սլովակիայի պաշտպանական ծախսերի աստիճանական աճից հնարավոր չէ խուսափել

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծում է, որ անհնար է խուսափել երկրի պաշտպանական ծախսերի աստիճանական աճից։ Նա այս մասին լրագրողներին ասել է՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ին ներկայացված առաջարկները՝ անդամների պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու վերաբերյալ։ «Գրեթե անհնար է խուսափել պաշտպանական ծախսերի աստիճանական աճից: Այնուամենայնիվ, եթե որևէ մեկը կարծում է, որ մենք վաղը ՀՆԱ-ի 2%-ից կանցնենք ՀՆԱ-ի 5%-ի, ապա […] ...

AFP. Տիկտոկեր Խաբի Լեյմը ձերբակալվել է ԱՄՆ-ում վիզային ռեժիմը խախտելու համար

17:34 08.06.2025

AFP. Տիկտոկեր Խաբի Լեյմը ձերբակալվել է ԱՄՆ-ում վիզային ռեժիմը խախտելու համար

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը Լաս Վեգասի օդանավակայանում ձերբակալել է տիկտոկեր Խաբի Լեյմին՝ վիզային ռեժիմը խախտելու համար, հաղորդում է AFP-ին: AFP-ին՝ հղում անելով ԱՄՆ ներգաղթի խշխանությունների փաստաթղթերին, տիկտոկերը ձերբակալվել է հունիսի 6-ին Լաս Վեգասի Հարրի Ռեյդի միջազգային օդանավակայանում՝ վիզայի կանոնակարգը խախտելու համար։ Կարճատև կալանքից հետո նրան թույլատրվել է կամավոր լքել Միացյալ Նահանգները։ Ըստ TikTok-ի՝ իտալացի […] ...

Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց

17:26 08.06.2025

Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց

Հունիսի 7-ին Արարատի մարզում՝ Ոսկետափ գյուղում, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 23-ամյա Արամ Ասատրյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենան և 32-ամյա Գրիգոր Կարապետյանի վարած մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային […] ...

Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծվել է Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը

17:14 08.06.2025

Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծվել է Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը՝ «Խաղիկները», որի պրեմիերան տեղի ունեցավ երեկ։ Նոր ստեղծագործությունը հնչեց Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սաների կատարմամբ՝ խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ»: Մանրամասները՝ […] ...

BACK_TO_TOP