Գյումրիում 1 կմ-անոց փողոցի 200 մետրը երկու տարի է՝ դուրս է մնում փողոցաշինական ծրագրերից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+32.09 oC

Գյումրիում 1 կմ-անոց փողոցի 200 մետրը երկու տարի է՝ դուրս է մնում փողոցաշինական ծրագրերից

19:00 07.07.2020

Այս տարի Գյումրիում ֆինանսական տարբեր աղբյուրներով փողոցաշինության ծրագրերի ծավալն ավելին է, քան նախորդ տարի:

Լայնածավալ աշխատանքները 23 միլիոն եվրոյի վարկային ծրագրով են, իսկ մնացածը պետական սուբվենցիայի մասնաբաժինն է։ Այս դեպքում էլ փողոցների թիվը մեծ է, բայց աշխատանքի ծավալներն են փոքր` յուրաքանչյուր փողոցում նորոգումներն ընդգրկելու են հազիվ 500 մետր։ Այդ փոքր ծավալների մեջ, սակայն, Սուրեն Մատնիշյան փողոցի 200 մետրը տեղ չի գտել։

Սուրեն Մատնիշյան փողոցը համարվում է երկրորդական, բայց կենտրոնականներին հարակից ու կապող հանգույց  Սայաթ-Նովայի, Տիգրան Մեծի, Գորկու փողոցների համար։ Վերոնշյալ երեք փողոցները հիմնանորոգված են, Մատնիշյանը մեջտեղում մնում է անբարեկարգ՝ ընդամենը 100 մետրն է ասֆալտապատ, այն էլ հանուն  մանկապարտեզի։ Փողոցը մեկ կիլոմետր է, ասֆալտած հատվածը 100 մետրն է, մի 700 մետր էլ փողոցաշինական մեծ ծրագրով կնորոգեն, քանդված կմնա 200 մետրը, ինչի համար տարածքի բնակիչները բողոքում են։

Դժգոհությունները Մատնիշյան փողոցի բնակիչների մոտ առաջացան այն բանից հետո, երբ իմացան, որ փողոցը նորոգվողների ցանկում է, բայց դա 200 մետրին չի վերաբերում: Հարակից փողոցներում 2020 թիվն է, իսկ Մատիշյանում՝ 70-ականները:

Հետո սկսվել են դիմումները պատասխանատուներին՝ խնդրանքով, ապա պահանջով՝ 200 մետրն ընդգրկել նորոգվողների ցանկում։ Դիմումներ գրել սկսել են դեռ 2018 թվականից։

Հաջորդ  տարվա ծրագրում ընդգրկելու հերթական հավաստիացումն է բնակիչներին տալիս կոմունալ բաժնի պետը: 2018-ին նման պատասխան  բնակիչները ստացել էին։ 200 մետրը տեղափոխվում է 2021 թվական, իսկ խոստումների արանքում բնակիչներն իրենք են փողոցը երթևեկելի վիճակի բերել:

Խնդրի լուծումը դարձյալ դիմում գրելով է։ Կոմունալ բաժնի պետը սա է խորհուրդ տալիս բնակիչներին, որպեսզի խնդիրը ներկայացնեն կոմունալ ծառայությանը։ Իսկ փողոցը հաջորդ տարի նորոգելու խոստումը, եթե ուժի մեջ մնա,  լինելու է սուբվենցիոն ծրագրով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը արդարացվա՞ծ ծախս էր. մեկնաբանում է էկոնոմիկայի նախարարը

22:25 04.08.2025

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը արդարացվա՞ծ ծախս էր. մեկնաբանում է էկոնոմիկայի նախարարը

Այս օրերին Հայաստանում ամենաքննարկվող թեման աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգն է: Այդ համերգի անցկացման համար հատկացվել է 6 միլիոն դոլար: Ոմանք անհամբերությամբ էին սպասում այդ համերգին, իսկ ոմանք հարցականներով՝ արդյոք արժեր այդքան գումար հատկացնել այդ համերգի համար: Իսկ նրանք, որոնք ուրախությամբ են արձագանքում տեղի ունեցածին, ընդգծում են, որ սա կարևոր միջոցառում էր երկրի վարկանիշի […] ...

The National. ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Գազայի հարցի կարգավորման շուրջ

22:13 04.08.2025

The National. ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Գազայի հարցի կարգավորման շուրջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է բանակցություններ վարել Գազայի հակամարտության համապարփակ կարգավորման և անկլավում պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ: Այս մասին հաղորդում է The National թերթը՝ հղում անելով աղբյուրներին: Տեղեկությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները քննարկում է փաստաթղթի նախագիծը Իսրայելի, ինչպես նաև Կատարի և Եգիպտոսի միջնորդների հետ: Այս հարցի շուրջ խորհրդակցություններն անցկացվում են ինչպես հեռակա, այնպես […] ...

SHANTNEWS

22:00 04.08.2025

SHANTNEWS

Սպերցյանի արդյունավետ գործողությունը  չորրորդ խաղն անընդմեջ

21:31 04.08.2025

Սպերցյանի արդյունավետ գործողությունը չորրորդ խաղն անընդմեջ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում գոլային փոխանցում է կատարել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ խաղն անընդմեջ: Մոսկվայի «Դինամոյի» դեմ երրորդ տուրի տնային խաղի 87-րդ րոպեին «Կրասնոդարի» ավագ Սպերցյանի գոլային փոխանցումից հետո կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան խփել է խաղի միակ գոլը: Ի դեպ, Սպերցյանը գոլային փոխանցում էր կատարել նաև «Դինամոյի» դեմ ՌՊԼ 2024/25 մրցաշրջանի […] ...

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:16 04.08.2025

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Օգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

21:11 04.08.2025

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

Օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...

BACK_TO_TOP