18:32 07.07.2020
Թուրքական «Optimar» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հիլմի Դաշդեմիրը ներկայացրել է թուրքական «Haber Global» հեռուստաալիքի եթերում ներկայացրել է իրենց սոցհարցումների արդյունքները։ Այս մասին հայտնում է Ermenibaher-ը:
Երկրում քաղաքական կուսակցությունների վարկանիշը պարզելու համար կատարված սոցհարցումը ցույց է տվել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) դեռևս շարունակում է մնալ առաջատարի դիրքերում։
Դաշդեմիրի ներկայացրած արդյունքների համաձայն՝ հարցվածների 41.45 տոկոսն իր ձայնը պատրաստ է տալ ԱԶԿ-ին։ Երկրորդ տեղը 22.9 տոկոսով զբաղեցրել է գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն է (CHP-ԺՀԿ)։ ԺՀԿ-ին հաջորդում է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP-ԺԴԿ)՝ 10.5 տոկոս։ ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» աջ ուլտրաազգայնական կուսակցությունը 10.1 տոկոսով 4-րդ տեղում է։
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ստեղծած «Ապագա» և նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի հիմնադրած «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությունները ստացել են 1.3-ական տոկոս։
Նույն հարցման շրջանակներում մասնակիցներին խնդրել են պատասխանել այն հարցին, թե որն է Թուրքիայի ամենամեծ խնդիրն այս պահին։
Հարցվածների 50.2 տոկոսը նշել է, որ ամենամեծ խնդիրը տնտեսության վիճակն է, 32 տոկոսը մատնանշել է կորոնավիրուսը, 6 տոկոսը՝ ահաբեկչությունը։ 0.9 տոկոսն էլ դեռևս երկրի գլխավոր խնդիրը տեսնում է սիրիացի փախստականների առկայությունը։
Հեռուստաքննարկմանը մասնակցած մեկ այլ սոցիոլոգիական ընկերության՝ Genar Araştırma-ի տնօրեն Իսհան Աքթաշը տեսակետ է հայտնել, որ մոտ ապագայում երկրի 2 ամենամեծ կուսակցությունների ընտրազանգվածի լուրջ փոփոխություններ տեղի կունենան։ Ըստ այդմ՝ սպասվում է, որ ընդդիմադիր ԺՀԿ-ի ձայները ավելանալու են՝ անցնելով 30 տոկոսի սահմանագիծը, իսկ իշխող ԱԶԿ-ն կունենա ընտրազանգվածի լուրջ կորուստներ։
18:14 08.06.2025
Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:58 08.06.2025
Հունիսի 9-10-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ՆիցցայումՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվում […] ...
17:46 08.06.2025
Ֆիցո. Սլովակիայի պաշտպանական ծախսերի աստիճանական աճից հնարավոր չէ խուսափելՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծում է, որ անհնար է խուսափել երկրի պաշտպանական ծախսերի աստիճանական աճից։ Նա այս մասին լրագրողներին ասել է՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ին ներկայացված առաջարկները՝ անդամների պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու վերաբերյալ։ «Գրեթե անհնար է խուսափել պաշտպանական ծախսերի աստիճանական աճից: Այնուամենայնիվ, եթե որևէ մեկը կարծում է, որ մենք վաղը ՀՆԱ-ի 2%-ից կանցնենք ՀՆԱ-ի 5%-ի, ապա […] ...
17:34 08.06.2025
AFP. Տիկտոկեր Խաբի Լեյմը ձերբակալվել է ԱՄՆ-ում վիզային ռեժիմը խախտելու համարԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը Լաս Վեգասի օդանավակայանում ձերբակալել է տիկտոկեր Խաբի Լեյմին՝ վիզային ռեժիմը խախտելու համար, հաղորդում է AFP-ին: AFP-ին՝ հղում անելով ԱՄՆ ներգաղթի խշխանությունների փաստաթղթերին, տիկտոկերը ձերբակալվել է հունիսի 6-ին Լաս Վեգասի Հարրի Ռեյդի միջազգային օդանավակայանում՝ վիզայի կանոնակարգը խախտելու համար։ Կարճատև կալանքից հետո նրան թույլատրվել է կամավոր լքել Միացյալ Նահանգները։ Ըստ TikTok-ի՝ իտալացի […] ...
17:26 08.06.2025
Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոցՀունիսի 7-ին Արարատի մարզում՝ Ոսկետափ գյուղում, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 23-ամյա Արամ Ասատրյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենան և 32-ամյա Գրիգոր Կարապետյանի վարած մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային […] ...
17:14 08.06.2025
Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծվել է Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունըԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը՝ «Խաղիկները», որի պրեմիերան տեղի ունեցավ երեկ։ Նոր ստեղծագործությունը հնչեց Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սաների կատարմամբ՝ խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ»: Մանրամասները՝ […] ...