17:17 08.01.2018
Այսօր Meydan TV-ի տեղեկություն է տարածել այն մասին, որ Ադրբեջանը փոխել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր պատվիրակության կազմը: Պատվիրակությունից հեռացվել են Էլհան Սուլեյմանովը, Մուսլիմ Մամեդովն ու Էլշան Մուսաևը։ Որոշման պատճառի մասին ոչինչ չի հաղորդվում: Բայց հասարակական քննարկումներն արդեն բավականին թեժ են՝նաև ֆեյբուքում: Օրինակ իրավապաշտպան և նախկին քաղբանտարկյալ Ռասուլ Ջաֆարովը Ֆեյսբուքի իր էջում գրում է, որ պատվիրակությունից հեռացվել են այն խորհրդարանականները, որոնց անունները շրջանառվում են «խավիարային դիվանագիտության» սկանդալում։ Խոսքը մասնավորապես Էլհան Սուլեյմանովի և Մուսլիմ Մամեդովի մասին է։ ShantNews-ը կատարվածի մասով զրուցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի հետ:
«Էն պատգամավորները, ում անունը շոշափվում է քրեական սկանդալների մեջ, նրանք են փոխվում: Էլհան Սուլեյմանովն, օրինակ, մեզ բավականին հայտնի պերսոնաժ է, ինքն անձամբ կանխիկ մեծ գումարով կաշառել է եվրոպացի բազմաթիվ պատգամավորների, Լուկա Վոլոնտեն ինքը խոստովանել է իր ցուցմունքներում, որ անձամբ Սուլեյմանովից, ադրբեջանական պատվիրակության այլ անդամներից, մասնավորապես՝ Մուսլիմ Մամեդովից ստացել է կանխիկ գումարներ », – հիշեցրել է Նաիրա Զոհրաբյան
Ինչպես հայտնի է, 2016թ․ ամռանը իտալական Corriere della Sera թերթը գրեց, որ Միլանի դատախազությունը իտալացի հայտնի քաղաքական գործիչ, ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Լուկա Վոլոնտեին մեղադրում է Ադրբեջանից խոշոր չափերի կաշառքներ ստանալու մեջ։ Դատախազության տվյալներով՝ Վոլոնտեն ստացել է 2,39 մլն եվրո ադրբեջանցի պաշտոնյաներին սատարելու համար։ 2016թ․ դեկտեմբերին Վոլոնտեն համաձայնել է համագործակցել քննության հետ և բարձրաձայնել եվրոպացի բազմաթիվ գործիչների անուններ, որոնք շահադիտական նկատառումներով առաջ են տարել Ադրբեջանի իշխանությունների շահերը։ Իտալացի քաղաքական գործիչ, հաստատել է 2,39 մլն եվրո ստանալու փաստը։ Ու Իտալական հեռուստատեսությամբ ցուցադրված վավերագրական ֆիլմում ասել, որ այդ գումարը ստացել է Էլհան Սուլեյմանովից։
The Giuardian թերթի տվյալներով՝ Վոլոնտեին վճարումներն արվել են բրիտանական չորս ընկերությունների միջոցով, որոնք գործունեություն չեն վարել Բրիտանիայում և ըստ ամենայնի կեղծ են։
Հարցին, ի՞նչ է ցանկանում ասել Ադրբեջանն այս փոփոխությամբ, արդյո՞ք այսուհետ ավելի ազնիվ փոփոխություն կվարի ԵԽԽՎ-ում, Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է
«Ազնիվ և Ադրբեջան բառերը ես նույն հարթության մեջ չէի դնի, որովհետև անգամ այս կոռուպցիոն սկանդալներից, բացահայտումից հետո մենք չենք տեսնում, որ Ադրբեջանը անգամ ժամանակավորապես իր ձեռագիրը փորձում է փոխել: Իհարկե ԵԽԽՎ-ում իրենք այս պահին մի քիչ զգուշավոր են, բայց իրենց ողջ լոբբիստակաշառքային հայտնի գործելավոճը էս պահին տեղափոխել են Բրյուսել՝ եվրոպական խորհրդարան, բնականաբար իրենց «զգոնությունը չթուլացնելով նաև միջազգային կառույցներում»:
Ըստ Զոհրաբյանի Էլհան Սուլեյմանովին, Մուսլիմ Մամեդովին ու Էլշան Մուսաևին հեռացնելով Ադրբեջանը պարզապես կոսմետիկ մակիաժի է գնացել:
«Ադրբեջանն հասկանում է, որ առաջիկա նստաշրջաններում հիմնական խնդիրը լինելու է Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալը, ինքն ընդամենը պատվիրակությունում կատարեց փոփոխություն, այն անձինքն, ում անունն արդեն անցնում է քրեական գործերով, նրանց փոխարինեցին այլ անդամներով»:
Զոհրաբյանը նաև հավելել է, որ իր համար, անկեղծ ասած, որևէ տարբերություն չկա, թե ով կլինի պատվիրակությունում, քանի որ եթե երկրի քաղաքականությունը փողով եվրոպատգամավոր, քաղաքական գործիչ, լրագրող գնելն է, դերակատարները ընդամենը մասովկա են, որոնք մեծ առումով ոչինչ չեն փոխում:
Նշենք, որ Էլխան Սուլեյմանովին, Մուսլիմ Մամեդովին և Էլշան Մուսաևին պատվիրակությունում փոխարինում են Ուլվիա Աղաևան,Էլշադ Հասանովը և Ասիմ Մոլլազադեն:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...