18:59 16.06.2018
ՀՀ ոստիկանությունը վիճակագրություն է հրապարակել՝ տեղեկացնելով, թե ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի պաշտոնավարման օրոք քանի հանցագործություն է բացահայտվել: Նշենք, որ նման վիճակագրություն հրապարակելու խնդրանքով Օսիպյանին դիմել էին հունիսի 15-ին՝ «Ազատություն» ռադիոկայանի եթերում հեռարձակված ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ: Ոստիկանության պետը խոստացել էր պատասխանել ասուլիսից հետո:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ 2018 թ. մայիսի 10-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 7 դեպք․ բոլորն էլ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում բացահայտվել են: Նույն ժամանակահատվածում բացահայտվել են նաև 2 սպանության փորձի, ավազակության 1, կողոպուտի 15, բնակարանային գողությունների 16, անձնական ունեցվածքի գողության 268, շորթման 6, խուլիգանության 31, թմրանյութի հայտնաբերման 42, դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնելու 328, անձի առեւանգման 15, ապօրինի ծառահատման 19, որսագողության 3, զենք-զինամթերքի 12, խարդախության 223 դեպքերը:
2018-ի մայիսի 10-ից հունիսի 15-ը արձանագրվել է 349 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 17 մարդ․ նախորդ տարի նույն ժամանակահատվածում զոհերի թիվը 28 էր։ Հիշյալ ժամանակահատվածում ոստիկանությունը ծավալուն աշխատանք է կատարել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Ըստ օպերատիվ հաղորդագրությունների, բացահայտվել է կոռուպցիոն բնույթի 187 դեպք, որոնցից կաշառակերության` 30, պաշտոնական լիազորությունների չարաշահման` 37, յուրացման կամ վատնման` 107 դեպք, նաև խարդախության 13 դեպք, որոնցով առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառվել պետությանը:
Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 45 դեպք: Համարյա կրկնապատկվել է հետախուզական աշխատանքների արդյունավետությունը. անցած մեկ ամսվա ընթացքում հայտնաբերվել է 362 հետախուզվող անձ, 2017 թ. նույն ժամանակահատվածում` 244 հետախուզվող։
10:00 03.08.2025
ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհ11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:52 03.08.2025
Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվելOգոստոսի 3-ին, ժամը 02։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լերմոնտովո գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի երկրորդ հարկում (մոտ 80 քմ)։ […] ...
10:39 03.08.2025
Հրդեհ՝ Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում․ փրկարարները տարհանել են շենքի բնակիչներինչիՕգոստոսի 2-ին, ժամը 19:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:08-ին, մարվել՝ […] ...