13:40 30.07.2020
Բուժքույր, դայակ, ուսուցիչ, խոհարար, կարող վարպետ․.. սրանք զբաղվածության կենտրոնում մշտական պահանջարկ ունեցող հիմնական թափուր աշխատատեղերի ցանկում են: Կենտրոն այցելող յուրաքանչյուր աշխատանք փնտրող հնարավորություն ունի ցանկին ծանոթանալ։
Աշխատանք փնտրողների ու թափուր աշխատատեղերի թիվը միշտ անհավասար հարաբերակցությամբ է։ Մոտ 400 թափուր աշխատատեղ կա մարզում, 14 հազար 71 աշխատանք փնտրող, բայց ոչ բոլորն ունեն գործազուրկի կարգավիճակ: Աշխատանք փնտրողների թիվը մասամբ ավելացել է համավարակի պատճառով աշխատանքը կորցրածների հաշվին, բայց ընդհանուրի մեջ այն մեծ թիվ չի կազմում։ Թիվն աճել է գյուղական բնակավայրերից դիմողների պատճառով: Իսկ գյուղական զբաղվածության ծրագրերը քիչ չեն։ Այդպիսի ծրագրերի բյուջեն այս տարի Շիրակի մարզի համար կազմել է 95 մլն դրամ:
Covid-19-ը զբաղվածության կենտրոնում ևս փոխել է ծրագրի շահառուների հերթագրման կարգը, համայնքների բնակիչների հերթագրումը այլ կարգով են կատարել կուտակումներ թույլ չտալու համար։ Մեկ ամիս անց Կամո գյուղի շահառուների հերթը նոր է հասել։ Եկել էին ծանոթանալու, թե օրինակ՝ 3 հեկտար հողակտորի մշակության համար ինչ ծախսեր են պահանջվում և պետական ծրագրով ինչ չափի ֆինանսավորում է հասնում։
Գյուղատնտեսությամբ զբաղվելու ակտիվ սեզոնն է, և պետական աջակցության ծրագրերի ֆինանսավորումը բաշխվում է ըստ սեզոնայնության։ Շահառուներից մի քանիսի համար ծրագրերը աշնանացանի աշխատանքների համար են։ Զբաղվածության այլ ծրագրեր, որոնք աշխատաշուկայի պահանջարկի հետ են առնչվում արտակարգ դրության պայմաններում, ժամանակավոր դադարեցվել են։ Գործատուների մի մասը պարապուրդում է, հետևաբար աշխատուժի պակասի կամ թափուր տեղերը լրացնելու առաջարկ չեն ներկայացնում։
Համավարակի հարուցած խնդիրներն աշխատաշուկայում, ամեն դեպքում, չեն ազդել սահմանափակ կարողություններով անձանց աշխատանքի տեղավորելու գործընթացի վրա։
Ծրագրի պայմանն է՝ հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքի վերցնելու դիմաց պետությունը ֆինանսական փոխհատուցում է տալիս գործատուին։ Գյումրիում հաշմանդամություն ունեցող 9477 անձ է ապրում, նրանցից աշխատանք փնտրում է 442-ը։ Մինչև տարեվերջ զբաղվածության կենտրոնը հույս ունի, որ հաշմանդամություն ունեցող ևս 6 անձանց համար հարմար աշխատանք կգտնեն։
21:31 04.08.2025
Սպերցյանի արդյունավետ գործողությունը չորրորդ խաղն անընդմեջ21:16 04.08.2025
ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներՕգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...
21:11 04.08.2025
Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՕգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...
20:51 04.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...
20:35 04.08.2025
Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոնԱմերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...
20:20 04.08.2025
Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...