2018 թ Հայաստանը կունենա 3.8 տոկոս տնտեսական աճ. ՀԲ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+22.09 oC

2018 թ Հայաստանը կունենա 3.8 տոկոս տնտեսական աճ. ՀԲ

10:44 10.01.2018

2018 թվականին Հայաստանը կունենա 3.8 տոկոս տնտեսական աճ, 2019 և 2020 թվականներին՝ 4.0 տոկոս: Հայաստանի համար այսպիսի կանխատեսում է արել Համաշխարհային բանկը: «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» զեկույցի տվյալներով 2017-ին Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել մետաղների գների բարձրացման և ներքին քաղաքականությունների բարելավման արդյունքում:

Ըստ զեկույցի՝  աշխարհում սպասվում է 3.1% տնտեսական աճ: Կանխատեսումը 2017 թվականի համեմատ ՀԲ-ն բարելավել է՝ հաշվի առնելով ներդրումների, արտադրության և առևտրի ոլորտներում սպասվող զարգացումը, ինչպես նաև հումքի գների աճը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապրիլին 169 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

17:06 17.05.2024

Ապրիլին 169 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 169 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 60.8 […] ...

Հանրային քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

14:05 17.05.2024

Հանրային քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Կայացել է հերթական հանրային քննարկումը մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովման նպատակով։ Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է քննարկումները և իրազեկման հանդիպումները։ մայիսի 15-ին հերթական հանդիպումն է կայացել՝ քննարկելու «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու […] ...

Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ

13:47 17.05.2024

Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ

Դեռեւս 2021 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով ներդրվեց «թրեյդ-ին» առեւտրի տեսակի հասկացությունը: Թրեյդ-ին առեւտրի տեսակը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, որի լիցենզիան տրամադրվում է Էկոնոմիկայի նախարարության կողմից: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 17-ի նիստում ներկայացնելով […] ...

Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ

10:53 17.05.2024

Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 614 դեպք և շուրջ 251 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 13 դեպքով 13 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 102.64 մլն դրամի չափով: «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել […] ...

ՀՀ ֆինանսների նախարարը բարձր է գնահատել Նիդերլանդների կառավարության աջակցությունը՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը

21:27 16.05.2024

ՀՀ ֆինանսների նախարարը բարձր է գնահատել Նիդերլանդների կառավարության աջակցությունը՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը

ՎԶԵԲ տարեկան հանդիպում և գործարար համաժողով 2024. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության պատվիրակության հետ: Կողմերը քննարկել են երկու նախարարությունների միջև ընթացիկ համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Նիդերլանդների կառավարության աջակցությունը Գլոբալ արտոնյալության հիմնադրամի շրջանակներում, մասնավորապես՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը: Նիդեռլանդների ֆինանսների նախարար Սթիվեն վան Վեյենբերգն իր […] ...

Կբարելավվեն գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի պայմանները

18:06 16.05.2024

Կբարելավվեն գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի պայմանները

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում ներգրավված վարկերի սպասարկման բեռը որոշակիորեն թեթևացնելու և ծրագրի պայմանները բարելավելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում: Այն պայմանավորված է վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողների մոտ առաջացող վնասների հետևանքով: 2023 թ. սեպտեմբերի […] ...

BACK_TO_TOP