10:15 05.08.2020
Ամբողջ աշխարհի օգտատերերի 18%-ը գոնե մեկ անգամ ֆինանսական ծառայությունների հասանելիության խնդիր է ունեցել սոցիալական ցանցերում իրենց տեղադրած տեղեկատվության պատճառով։ Ընդ որում, այդ խմբի մեկ երրորդը (32%) կազմել են 25-34 տարեկան երիտասարդները՝ համացանցի ակտիվ օգտատերերը։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության գլոբալ հարցման (ավելի քան 10 հազար մարդ 21 երկրից) արդյունքները։
Յուրաքանչյուր հինգերորդ հարցվածը (21%) նշել է, որ արդեն բախվել է այսպես կոչված «սոցիալական վարկանիշ»-ին՝ ցանցում մարդու վարքի, շփման շրջանակի և այլ գործոնների հիման վրա նրա հնարավորությունների գնահատման համակարգին։
Սոցիալական վարկանիշների ներդրումն այս կամ այն տեսքով տարածվել է առաջին հերթին արտասահմանում սոցիալական ցանցերի համատարած օգտագործման, ինչպես նաև տվյալների մեծ զանգվածների մշակման հնարավորության շնորհիվ։ Ավտոմատացված ալգորիթմների օգնությամբ կազմակերպությունները վերլուծում են օգտատիրոջ մասին բաց տեղեկատվությունը և դրա հիման վրա որոշումներ են ընդունում, որոնք կապված են նրան այս կամ այն ծառայության տրամադրման հետ։ Առավել հաճախ սպառողները բախվում են սոցիալական վարկանիշների, երբ փորձում են ստանալ ֆինանսական ծառայություններ (57%), ապահովագրական ծառայություններ (40%), առողջապահական ծառայություններ (40%), ինչպես նաև առցանց գնումներ կատարելիս (48%)։
Միաժամանակ, կան մարդիկ, ովքեր պատրաստ են տրամադրել իրենց մասին անհրաժեշտ տվյալները որոշակի օգուտ ստանալու համար: Օգտատերերն իրենց ավելի բաց կարող են պահել սոցիալական ցանցերում. 67%-ն ասել է, որ իրենց հաշվեգրին հասանելիություն կտրամադրեն ապրանքների համար զեղչ ստանալու դիմաց, 62%-ը ՝ ցանկալի թափուր աշխատատեղը զբաղեցնելու,, 48%-ը ՝ ավելի հարմարավետ բնակարան վարձելու դիմաց:
Չնայած սոցիալական սքորինգի համակարգերն այս կամ այն ձևով ավելի ու ավելի են թափանցում առօրյա կյանք, որոշակի անորոշություն կա, թե որքանով են դրանք արդար և կոնկրետ ինչ գործոններ են հաշվի առնվում գնահատումները կազմելիս։ Հարցվածների 45%-ը խոստովանել է, որ չի հասկանում, թե ինչպես են աշխատում նման չափման համակարգերը։ Բացի այդ, քանի որ սոցիալական վարկանիշների տեխնոլոգիաները հիմնված են ավտոմատացված ալգորիթմերի վրա, դրանք կարող են խոցելի լինել տարբեր մանիպուլյացիաների համար: Փորձագետների կարծիքով, ինչպես եւ ցանկացած այլ թվային համակարգեր, սքորինգային համակարգերը ապահովագրված չեն սխալներից եւ տարբեր տեսակի հարձակումներից, ինչը կարող է հանգեցնել վարկանիշի անարդար բարձրացմանը կամ հակառակը՝ նվազեցմանը:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...