Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը կգործի նաև Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+27.26 oC

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը կգործի նաև Գյումրիում

21:53 06.08.2020

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի փուլ առ փուլ ներդրումը մարզերում դեռ ավարտված չէ։ Երկու տարում այն նոր է հասնում հանրապետության երկրորդ քաղաք։

Գյումրիի Մանուշյան 5 հասցեում 10 օր առաջ դեռ Գյումրիի զբաղվածության կենտրոնն էր աշխատում: Հիմա աշխատակազմը ժամանակավոր տեղափոխվել է այլ հասցե։ Կենտրոնի շենքում և հարևանությամբ շինարարություն է ընթանում, նոր մասնաշենք է կառուցվում: Նոր ու գործող մասնաշենքերն իրար են միանալու, զբաղվածության կենտրոնը իր շենք է վերադառնալու։ Հիմա փոփոխություններ են տեղի ունենում ներսում,  աշխատասենյակները հարմարեցվելու են նոր ծառայությունների գործնական նշանակությանը։

Զբաղվածության կենտրոնում և կից կառուցվող մասնաշենքում ամբողջությամբ կենտրոնացվեն սոցիալական ոլորտի ծառայությունները։ Զբաղվածության կենտրոնն այս ընթացքում կգործի ոստիկանության Կումայրի  բաժանմունքի նախկին շենքում:

Սոցիալական համալիր շենքում են տեղակայվելու զբաղվածության, սոցիալական ապահովության, բժշկասոցիալական փորձաքննության, սոցիալական աջակցության կենտրոնները։

Բոլորին մեկտեղ կենտրոնացնելու նպատակը մեկ տանիքի տակ՝ մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացուն համակարգված ծառայություն  մատուցելն է։

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմամբ նաև կբացառվի կենսաթոշակ, նպաստ, հաշմանդամության կարգ սահմանելու գործընթացում աշխատակցի շփումը քաղաքացու հետ:

Հիմա նախարարությունը ուսումնասիրություն է սկսել Գյումրիի երկու սոցծառայություններում, նախատեսվում է Գյումրի 1 և Գյումրի 2 կենտրոնները միավորել, արդյունքում՝  աշխատանքային գործառույթների բաժանում է կատարվելու, սա ենթադրում է կենտրոնների միջև  վարչարարական և որոշումների ընդունման գործառույթների տարանջատում։

 «Եթե մենք տեսնում ենք որոշակի ռիսկեր, դրանք այլևս բացառվելու են, անմիջական որոշում կայացնող ու շահառու այլև իրար հետ շփում չեն ունենալու, եթե դա կոնկրետ դեպքի շրջանակներում չէ։ Նախատեսում ենք հոկտեմբերի 1-ից արդեն նոր մոդելով աշխատել, չգիտեմ ինչքանով կհասցնենք, որովհետև ուսումնասիրում ենք ամբողջ գործընթացը՝ սկսած փաստագրումներից։ Ամեն տարի, գիտեք, քաղաքացիները փաստաթղթեր են հավաքում և ներկայացնում, համաձայն որոնց՝  որոշումներ են կայացվում՝ արդյոք այդ մարդը կշարունակի ստանալ նպաստ, թե՝ ոչ։ Հիմա մենք այդ ամբողջ գործընթացը, որքան հնարավոր է, փորձում ենք նվազագույնի հասցնել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրերի համակարգող Վահագն Ստեփանյանը։

Նոր  համակարգը անցանկալի երևույթներն ու կոռուպցիոն ռիսկերի պատճառ հանդիսացող խնդիրները նվազեցնելու արդյունքում նաև  անհարկի թղթատարության պահանջներից կազատի, ինչից ևս քաղաքացին կախյալ վիճակում էր հայտնվում։ Միասնական ընդունարանները գործելու են  մեկ ընդհանուր տեղեկատվական բազայով՝ օնլայն հարթակում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP