21:55 08.08.2020
Վերջին շրջանում Հայաստանը որոշակիորեն բարելավել է դիրքը կորոնավիրուսի տարածման՝ երկրների և աշխարհագրական տարածքների աղյուսակում: Մեր երկիրը այժմ զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը: Ներկայացնենք վերջին տասը օրերի վիճակագական տվյալների վերլուծությունը:
Սկսենք օրական իրականացվող թեստավորումների և դրական արդյունքների թվերի հարաբերակցությունից: Կորոնավիրուսի տարածման տեմպերը պատկերացնելու համար սա ամենակարևոր ցուցիչն է: Անցած 10 օրում չի եղել մի դեպք երբ դրական թեստերի թիվը գերազանցի ընդհանուր թեստերի թվի 20 տոկոսը: Վերջին օրերին այս դրական միտումն ավելի ակնհայտ է: Երեկ գրանցվել է անցած տասնօրյակի դրական թեստերի նվազագույն տվյալը՝ 11,9 տոկոս: Անցած մի քանի օրերի դրական թեստերի միջինացված թիվը տատանվում է 14-15 տոկոսի սահմաններում, մինչդեռ մոտ մեկ ամիս առաջ այս տոկոսը կրկնակիից ավելին էր: Հունիսի վերջ-հուլիսի սկզբներին օրական թեստավորվածների մոտավորապես 3-ից մեկի մոտ հայտնաբերվում էր կորոնավիրուս: Էականորեն բարելավվել է նաև բուժվածների և գրանցված դեպքերի ընդհանուր թվերի հարաբերակցությունը:
«Այսօրվա դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը հասել է 40 185-ի, որոնցից 32 395-ը բուժվել են: Բուժվածները կազմում են վարակվածների ընդհանուր թվի 80,6 տոկոսը: Փաստացի բուժվողներն այսօրվա դրությամբ 6777 են, ինչը կազմում է վարակվածների ընդհանուր թվի արդեն 16,8 տոկոսը»։
Այս տոկոսը և փաստացի բուժվողների թիվը օրական նվազում է: Այսօրվա տվյալը համադրելի է հունիսի 3-ի, այսինքն՝ մոտ 2 ամիս առաջվա տվյալի հետ: Այդ երկամսյա միջակայքում էլ կարող ենք փնտրել, այսպես կոչված, պիկը: Այն համընկնում է հուլիսի 5-ի հետ, երբ գրանցվել է փաստացի բուժվողների կամ մահճակալային ծանրաբեռնվածության ամենաբարձր թիվը՝ 11 984: Այժմ բուժվողների թիվը այդ պիկի ցուցանիշից փոքր է մոտ 5200-ով: Վերջին օրերին զգալիորեն նվազել է նաև մահերի թիվը: Այդ ցուցանիշը ընդհանուր դրական միտումների տրամաբանության մեջ է, սակայն դեռ խիստ մտահոգիչ է մնում:
«Հայաստանը մեկ միլիոն բնակչի հաշվով գրանցված մահերի թվով պահպանում է վատագույն ցուցանիշը ասիական տարածաշրջանում: Մեր երկրում մեկ միլիոն բնակչին բաժին է ընկնում 265 մահ: Հայաստանից հետո ասիական տարածաշրջանում վատագույն ցուցանիշներն ունեն Ղրղզստանը և Իրանը՝ համապատասխանաբար 223 և 216: Իսկ ամբողջ աշխարհում այս ցուցանիշով Հայաստանը 17-րդն է»։
Որոշ գաճաճ պետությունների թվերը չհաշված՝ առաջին տեղում շարունակում է մնալ Բելգիան, որտեղ մեկ միլիոն բնակչին բաժին է ընկնում 851 մահ: Միացյալ Թագավորությունում այդ թիվը 685 է, Պերուում՝ 625, Իսպանիայում՝ 610, Իտալիայում՝ 582, Շվեդիայում՝ 570, ԱՄՆ-ում՝ 495, Բրազիլիզյում՝ 469:
Վերադառնանք, սակայն, մեր վիճակագրությանը: Անցած մեկ շաբաթում մահերի թիվը արտահայտվել է միանիշ թվերով: Միջին թիվը մեկ օրում եղել է 5:
Հիշեցնենք, որ մահերի ամենամեծ թիվը՝ 19-ը, գրանցվել է հունիսի մեկին: Այսօրվա դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների մահերի ընդհանուր թիվը հասել է 1013-ի և կազմում է հաստատված դեպքերի 2,5 տոկոսը: Սա նշանակում է, որ հետագայում էլ յուրաքանչյուր օր ավելացող դեպքերի 2,5 տոկոսը ավարտվելու է մահով:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...
21:55 22.06.2025
Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելԴամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...
21:45 22.06.2025
Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...
21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարիՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...
20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...
20:30 22.06.2025
Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...