Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Լոռու մարզերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+8.09 oC

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Լոռու մարզերում

08:08 11.08.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանում՝

11:00-17:00 Մոսկովյան փ. 28, 33 շենքեր, Հերացի փ. 16 շենք, Պուշկին փ. 51, Ամիրյան փ. 15, 22 շենքեր, Ալեք Մանուկյան 8, 10, 15, 17 շենքեր, Թումանյան փ. 32, 34, Տերյան 42 շենքեր, Սայաթ-Նովա պող. 35, 37, Մաշտոցի պող. 7, 9 շենքեր, Արամի փ. 64, 82, 84 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Օրբելի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ. 26 շենք, Վրացական 4-րդ նրբ. 5, 5/1, 7, Կոմիտասի պող. 32/8 շենքեր, Քոչարի փ. 14/1 շենք, Սունդուկյան փ. 2 շենք 3-րդ մուտք, Դրոյի փ. 10 շենք, Կամարակի 2-րդ նրբանցքի սեփական տներ, Պարույր Սևակի փողոցի սեփքական տներ, Մ.Ավետիսյան 1-ին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ ՀԷԿ 5, 5/3 10, 11 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ղափանցյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անդրանիկի փ. 32 շենք, Մարգարյան փ. 12,14 շենքեր, Դավթաշեն 1-ին թաղ. 23 ; 2-րդ թաղ. 21 ; 3-րդ թաղ. 11 շենքեր, Բաբաջանյան փ. 36 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր- Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Դ․ Մալյան փ. 4 շենք, Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 1 շենք, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 8/1շենք, Նորքի 4-րդ զանգ.՝ Ա. Հովհաննիսյան փ. 16, 18, 20, Գյուլիքևխյան փ. 11, 13, 15, 17, 19, 21, 31/1 շենքեր, Բակունցի փ. 1, 2, 3, 5, 7, 9, 11, 13, 15, Բակունցի փ. 1-ին նրբ. 2, 3, 4, 8, Բակունցի փ. 2-րդ նրբ. 1, 2 շենքեր, թիվ 109 մսուր-մանկապարտեզ, «Տորք Անգեղ» ՄՄԿ-ն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 34 շենքի 3, 4 մուտքեր, Ավան՝ Թումանյան թաղ․ 12/1, Բրյուսով թաղ․71 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ Տաշքենդի փ. 19 (1/11) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Կոտայքի մարզում՝

11։00-16։00 Զովունի համայնք՝ թիվ 28, 35, 36, 37 փողոցներ, Քասախ գյուղն ամբողջությամբ,

Լոռու մարզում՝

10։00-16։00 Եղեգնուտ, Դեբեդ, Ձորագյուղ, Ձորագետավան, Անտառամուտ և Վահագնի գյուղեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում

17:04 05.05.2024

Մայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում

Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ: «Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։ Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ հարաբերություններում զարգացումների մասին տեղեկատվության համար»,-նշված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչը ժամանել է Հայաստան

13:57 05.05.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչը ժամանել է Հայաստան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։ ՄԱԶԾ Հայաստանի գրասենյակից տեղեկացնում են, որ Իվանա Ժիվկովիչի այցի նպատակն է քննարկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի կառավարության հետ գործընկերությունը, տեղում ծանոթանալ ՄԱԶԾ-ի հիմնական միջամտություններին, ներառյալ փախստականների ճգնաժամին արձագանքելը, ինչպես […] ...

Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել. քննարկվել են համագործակցության նոր ուղղություններ

13:45 05.05.2024

Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել. քննարկվել են համագործակցության նոր ուղղություններ

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի  Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի եւ Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով Միացյալ Նահանգների առեւտրի ներկայացուցչի փոխտեղակալ Ջեյսոն Բունտին: Միջազգային հանրապետական ինստիտուտում կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական ռեֆորմների ընթացքը: «Արձանագրվել է […] ...

ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը

12:00 05.05.2024

ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մայիսի 2-ից 5-ն անցկացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպումը: ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ «Կամուրջ դեպի ապագա» խորագիրը կրող հանդիպման նպատակն է քննարկել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման առանցքային խնդիրներն ու մարտահրավերները: «Տարեկան հանդիպմանը մասնակցում են ֆինանսների նախարարներ, կենտրոնական բանկերի ղեկավարներ, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ ներկայացուցիչներ ԱԶԲ […] ...

Լեյբորիստ Սադիկ Խանը ռեկորդային երրորդ անգամ դարձել է Լոնդոնի քաղաքապետ

23:53 04.05.2024

Լեյբորիստ Սադիկ Խանը ռեկորդային երրորդ անգամ դարձել է Լոնդոնի քաղաքապետ

Բրիտանական լեյբորիստական ​​կուսակցությունում ընդդիմության ներկայացուցիչ Սադիկ Խանը վերընտրվել է Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում և այս պաշտոնը կզբաղեցնի երրորդ անգամ։ Այդ մասին են վկայում մայիսի 2-ին Անգլիայում կայացած տարածաշրջանային ընտրությունների վերջնական արդյունքները։ 53-ամյա քաղաքական գործիչը հավաքել է ընտրողների 43,7%-ը (1,088,225 ձայն), իշխող Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Սյուզան Հոլը ապահովել է քվեարկած լոնդոնցիների 32,6%-ի (811,518 ձայն) աջակցությունը։ Խանը ծնվել […] ...

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ համաձայնագրի առաջին փուլում ազատ արձակել 33 պատանդների

23:36 04.05.2024

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ համաձայնագրի առաջին փուլում ազատ արձակել 33 պատանդների

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի առաջին փուլում ազատ արձակել 33 պատանդի։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։ Նշվում է, որ բանակցությունների սկզբից ի վեր մարդկանց թիվը, ում շարժումը պատրաստ էր ազատ արձակել, 20-ից հասել է 33-ի։ Մինչ այս հաղորդվում էր, որ ՀԱՄԱՍ-ը մտադիր է Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիր կնքել փուլերով։ Այդ […] ...

BACK_TO_TOP