11:58 11.08.2020
Արցախի Հանրապետության խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ««2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկումն է: Նիստին մասնակցում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
Օրակարգը ներկայացրել է ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը.
«ԱՀ նախագահի 2020-25թթ-ի ծրագրի դրույթները հաստատելու նպատակով ներկայացվում է այս նախագիծը: Փոփոխություններով նախատեսվում է ԱՀ 2020թ-ի պետբյուջեում մի շարք ուղղություններվ կատարել ավելացումներ»:
Բաղդասարյանը ներկայացրել է ուղղությունները.
- ոռոգման ծրագրերի արդյունավետության նպատակով ջրամբարների պահպանմանն ուղղված ֆինանսավորումն ավելացնել 2,5 մլրդ դրամով,
- արտեզյան ջրհորների կառուցման նպատակով հատկացնել 1,5 մլրդ դրամ,
- առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացման, բուժհաստատությունների ընդլայնման համար ծախսերն ավելացնել 400 մլն դրամով,
- 2020թ-ին կիրականացվեն Հայրենական պատերազմի մասնակիցների ու ԱՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցների սրտի անվճար վիրահատություններ,
- Անվճար բուհական կրթության ներդրման համար ուսանողներին տրվող փոխհատուցում ծրագիրն ավելացնել 200 մլն դրամով,
- գյուղերի ճանապարհների սալապատման աշխատանքների նպատակով ընթացիկ նորոգումների, բարեկարգման գծով ծրագիրն ավելացնել 710 մլն դրամով,
- չգազաֆիկացված համայնքներում էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման նպատակով ծախսային ծրագիրն ավելացնել 100 մլն դրամով,
- առաջնային ռազմավարական նշանակության ծախսային ծրագիրն ավելացնել 6,5 մլրդ դրամով,
- Քովիդ 19 համավարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներին ուղղված պահուստային ֆոնդն ավելացնել 2,9 մլրդ դրամով:
«Ընդհանուր առմամբ պետբյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել մոտ 14,810 մլրդ դրամով, իսկ պետբյուջեի եկամուտները՝ 5,1 մլրդ դրամով՝ պայմանավորված ՀՀ-ից ստացված բյուջետային վարկի գումարի նույնչափ ավելացմամբ: Փոփոխությունների արդյունքում 2020թ-ի ԱՀ պետբյուջեն եկամուտների գծով կկազմի 126 մլրդ 49 մլն դրամ, ծախսերի գծով՝ 135 մլրդ 650 մլն դրամ, դեֆիցիտը՝ 9 մլրդ 600 մլն դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցառումների հաշվին»,-ասել է ֆինանսների նախարարը:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...