18:51 10.01.2018
Հայազգի լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրն օրերս հարցազրույց է տվել ֆրանսիական Le Telegramme-ին և խոսել երգի, փառքի և Բոբ Դիլանի մասին:
Երգը՝ որպես կենսակերպ
Վստահ եմ՝ բացի այս աշխատանքից ես չեմ կարող ուրիշ բան անել: Ես ոչինչ չգիտեմ և չեմ էլ ցանկանում իմանալ: Ինչպես իմ կինն է ասում, երգն իմ օդն է իմ սիրուհին:
Փառքի մասին
Ես երբևէ չեմ պատկերացրել, որ այսքան մեծ փառքի կհասնեմ: Նշեմ, որ նախ և առաջ չեմ էլ երազել այդ մասին: Ես պարզապես ցանկանում էի անել մի աշխատանք, որը երկար կձգվի, իսկ փառքի գաղափարը շատ ուշ է եկել, բայց դա ինքնանպատակ չէ, այլ պարզապես գագաթնակետ:
Երգը տեքստ է
Կոմպոզիտորը պետք է հարմարվի իր տեքստի երկարությանը և արդյունքում մեղեդին, բնականաբար, ձգվում է: Եթե չափազանց երկար է, այն չի աշխատում : Մենք երգում կարող ենք շատ բան ասել, բայց անհրաժեշտ է գտնել դյուրացումներ, էլիպսներ …
Ֆրանսիական երաժշտության հսկան
Ես վերջին հսկան չեմ: Մյուս կողմից՝ կարելի է ասել, որ ես անկասկած ֆրանսիական երաժշտության առաջին դասականն եմ: Ես կարդացել եմ դասական շատ գրողների՝ Լա Ֆոնտեն և Վիկտոր Հյուգո, Մոլիեր և իհարկե ռուս գրողների՝ Տոլստոյ, Դոստոևսկի: Նրանք հարստացրել են ինձ: Այս ամենին զուգահեռ ես նաև կատակերգակ եմ՝ ժեստերի ու դեմքի արտահայտությունների միջոցով իմ երգերը ես կենդանացնում եմ:
Մեր ժամանակների լավն ու վատը
Շատ բաներ ինձ չեն վախեցնում: Ես մի երգ եմ գրել, որը կձայնագրեմ իմ հաջորդ ալբոմի համար: Կոչվում է «Մենք պարում ենք ժամանակով»: Ես խոսում եմ բռնության, մարդկային արժեքների կորստի, ամեն ինչ վաճառելու, սոցիալական ցանցերի միջոցով տարածված վախկոտության վերաբերյալ, որտեղ հնարավոր է թաքնվել և վատը խոսել ողջ աշխարհի մասին: Էլ չխոսեմ մի քանի չափազանց գռեհիկ յեռուստածրագրերի մասին:
Բոբ Դիլանի, Նոբելյան մրցանակի և նախանձի մասին
Ես շատ ուրախ եմ Բոբի համար, իսկ ինձ այդ մրցանակը բացարձակ պետք չէ, քանի որ ես արդեն ունեմ տանը մրցանակ՝ իմ կինը, նա շվեդուհի է:
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...