16:00 14.08.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ օղու արտադրության ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար գրանցված անհատ ձեռնարկատերը, ֆինանսների նախարարությունից ձեռք բերելով միայն պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության լիցենզիա, որի տարեկան պետական տուրքը կազմում է 50 հազար դրամ, օրինական գործունեություն ծավալելու փոխարեն, առանց էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող տարեկան 15 միլիոն դրամ արժողությամբ պետական տուրք կազմող՝ խմորման նյութերից ստացված էթիլային սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության համար հատուկ թույլտվություն ստանալու, Կոտայքի մարզի Զովունի և Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում կազմակերպել և իրականացրել է խմորման նյութերից ստացված էթիլային սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչք հանդիսացող տարբեր ապրանքային նշաններով օղիների արտադրության ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, որի ընթացքում նշված արտադրանքը հիմնականում առանց հաշվապահական ձևակերպումների է իրացրել ՀՀ մարզերի, ինչպես և Երևան քաղաքի մի շարք վաճառակետերում, որոնցից ընդհանուր 4496 խմբաքանակը հայտնաբերվել է արտադրամասում և վաճառակետերում։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը, միայն լիցենզիայի մասով, պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 15 միլիոն դրամի վնաս։
Նույն տեղեկությունների հիման վրա նախապատրաստված մեկ այլ նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Մասիս համայնքի Երկաթուղայինների թիվ 1 հասցեում գործող ՓԲ ընկերության տնօրինությունը, ունենալով միայն Ֆինանսների նախարարությունից պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության հատուկ թույլտվություն, որի տարեկան պետական տուրքը կազմում է 50 հազար դրամ, սահմանված կարգով օրինական գործունեություն ծավալելու փոխարեն, առանց ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող տարեկան 15 միլիոն դրամ արժողությամբ պետտուրք կազմող խմորման նյութերից ստացված էթիլային սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության համար հատուկ թույլտվություն ստանալու, կազմակերպել և իրականացրել է խմորման նյութերից ստացված էթիլային սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչք հանդիսացող օղու արտադրության ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, որի ընթացքում արտադրված օղին իրացվել է ՀՀ մարզերի, ինչպես և Երևան քաղաքի մի շարք վաճառակետերում, որոնցից ընդհանուր 724 խմբաքանակը հայտնաբերվել է արտադրամասում և վաճառակետում։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը, միայն լիցենզիայի մասով, պատճառվել է դարձյալ առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 15 միլիոն դրամի վնաս։
Դեպքերի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել են քրեական գործեր, որոնք ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը19:50 22.06.2025
Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր ԱրևելքումԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...
19:25 22.06.2025
Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումներըՉինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...
18:58 22.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:30 22.06.2025
Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն էԱշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 50 գոլ է խփել։ Դրա համար Մեսսիին պահանջվել է 61 հանդիպում։ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում Մեսսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։ ...
18:10 22.06.2025
ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. ՎենսԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։ ...
17:40 22.06.2025
Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտինԻրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու Իրանի փորձը «ինքնասպանություն կլինի երկրի համար»: Հորմուզի նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման գործում: Ամեն օր նեղուցով անցնում է մոտ 17-21 միլիոն բարել նավթ, […] ...