Հոգատարություն դրսևորենք շրջապատի նկատմամբ ու գիշերային ժամերին հրավառություն չիրականացնենք. Ոստիկանություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Հոգատարություն դրսևորենք շրջապատի նկատմամբ ու գիշերային ժամերին հրավառություն չիրականացնենք. Ոստիկանություն

22:29 15.08.2020

Օրենքը չի արգելում հրավառությունները, բայց արգելում է իրականացնել գիշերային ժամերին, երբ անհրաժեշտ է խստագույնս պահպանել համակեցության կանոնները՝ հոգատարություն դրսևորելով շրջապատող անձանց նկատմամբ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Վարչական իրավավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը վարչաիրավական սանկցիաներ է նախատեսում «գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար՝ սահմանելով 100 հազարից մինչև 1 միլիոն դրամի չափով տուգանք։ Ոստիկանության քարոզչության հիմքում ոչ թե տուգանելու, այսպես ասած՝ սպառնալիքն է, այլ բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը։

Մենք պետք է գիշերային անդորրը աղմկոտ հրավառությամբ չխաթարենք, ոչ թե չտուգանվելու, այլ տարեցների, մանկահասակ երեխաների, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց անհանգստություն չպատճառելու համար։ Համոզման մեթոդն, ինչ խոսք, արդյունք տալիս է, բայց լռության կանոնների խախտումներ այնուամենայնիվ արձանագրվում են։ Դեպքերը կանխելու  և  հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունն ամեն գիշեր ուժեղացված հսկողություն է իրականացնում։ Ներկայացնենք վերջին օրերին հայտնաբերված մի քանի դեպք։

Գիշերային շրջիկ ծառայություն իրականացնող ՊՊԾ գնդի ոստիկանները օգոստոսի 8-ի գիշերը արագ արձագանքման շնորհիվ հայտնաբերեցին հրավառություն իրականացրած երկու անձի։ Նրանցից մեկը «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատան բակում էր հրավառություն իրականացրել։ 29-ամյա երիտասարդը ոստիկանության Մաշտոցի բաժնում ենթարկվեց վարչական պատասխանատվության։ Մյուսը, որ 39-ամյա տղամարդ է, Կոմիտասի պողոտայում էր հրավառություն իրականացրել։ Նա ևս տուգանվեց։

Օգոստոսի լույս 12-ի գիշերն էլ Մալաթիա-Սեբաստիայում ծառայություն իրականացնող ՊՊԾ գնդի ոստիկանները, տարածքային բաժնում հնչած ահազանգին արագ արձագանքելով, հայտնաբերեցին Գագարինի փողոցի վերջնամասում հրավառություն իրականացրած երիտասարդին, որը ներկայացվեց ոստիկանության Մալաթիայի բաժին ու ենթարկվեց վարչական պատասխանատվության։ Կրկին հորդորում ու պահանջում ենք գիշերային ժամերին հրավառություն չիրականացնել և խստագույնս պահպանել համակեցության կանոնները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

20:10 22.06.2025

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

19:50 22.06.2025

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

19:25 22.06.2025

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

18:58 22.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն է

18:30 22.06.2025

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն է

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 50 գոլ է խփել։ Դրա համար Մեսսիին պահանջվել է 61 հանդիպում։ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում Մեսսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։ ...

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. Վենս

18:10 22.06.2025

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. Վենս

ԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։ ...

BACK_TO_TOP