Եկամուտները՝ համայնքին, սպասարկումը՝ կառավարությանը. ֆինանսների նախարարի դժգոհությունն ու Փաշինյանի սխալմունքը՝ կառավարության նիստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+27.09 oC

Եկամուտները՝ համայնքին, սպասարկումը՝ կառավարությանը. ֆինանսների նախարարի դժգոհությունն ու Փաշինյանի սխալմունքը՝ կառավարության նիստում

20:39 20.08.2020

Համաճարակային իրավիճակը մեղմանում է, բայց հաշվի առնելով տնտեսավողների ակտիվությունը՝ առողջապահության նախարարը չբացառեց նախկին իրավիճակի վերադառնալու վտանգը, կարևորեց հակահամաճարակային կանոններ պահպանելու անհրաժեշտությունը: Որպես օրինակ՝ նշեց Լոռու մարզի իրավիճակը:

Հասարակության շրջանում՝ ոստիկանությունը, իսկ տնտեսվարողների շրջանում տեսչական մարմինը պետք է խստագույնս ստուգումներ իրականացնեն, որպեսզի պահպանեն կանոնները, կարևորեց վարչապետը:

Անդրադառնալով բուն օրակարգի հարցերին՝ վարչապետը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագրին»  հավանություն տալու մասին հարցը և սխալմամբ խոսքը փոխանցեց ոչ թե առողջապահության, այլ ֆինանսների նախարար Արսեն Թորոսյանին:

Բժշկական սարքավորումների, թեստավորման, անհատական պաշտպանական միջոցների և քովիդ 19-ի դեմ պայքարին ուղղված այլ պարագաների տրամադրումը շարունակական է: Նախագիծն ընդունվեց միաձայն:

Դդմաշենի Մարզային նշանակութան կամրջի վրա տեղի ունեցած մասնակի փլուզման հետևանքով անհրաժեշտություն է առաջացել վերաբաշխում կատարել 2020-ի բյուջեում: Ներկայացրեց Սուրեն Պապիկյանը:

Հաջորդ նախագծով առաջարկվում էր համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի համար կառավարությանը վճարվող ճանապարհային հարկի փոխարեն վճարել տեղական տուրք ավագանու սահմանած կարգով, իսկ սոցիալական գովազդն ազատել հարկումից: Սա ապակենտրոնացման քաղաքականության մի բաղադրիչն է, որին ֆինանսների նախարարությունը դեմ էր արտահայտվել ոչ թե նպատակին, այլ դրան հասնելու եղանակին, ասաց Ջանջուղազյանը:

«Առաջարկվող նախագծով ստացվում է, որ պատասխանատվությունը մնում է կառավարությանը, բայց եկամուտները գնում են համայնքին»,-դժգոհեց նա:

Նախագիծը կոմիտեի նիստում դրական եզրակացություն է ստացել, տեղեկացրեց Ավինյանը՝ նշելով, որ մանրամասն քննարկել ու քվեարկել են: Ջանջուղազյանն առաջարկեց այդ դեպքում սպասարկման լիազորությունները ևս տալ համայնքին: Պապիկյանը համաձայնեց դիտարկել առաջարկը։

Քննարկվեց նաև վերահսկողության հարցը, ըստ վարչապետի՝ ճիշտ կլինի, եթե հենց քաղաքացիները վերահսկեն ու գնահատեն համայնքի ղեկավարի աշխատանքը, անդրադարձավ այլ  խնդիրների:

Ավինյանը առաջարկեց տալ հանձնարարական, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն այսօրվա քննարկման արդյունքում բերի նախագիծ: Առաջարկն ընդունվեց, նախագիծը ևս:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

55-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենը

19:25 16.06.2025

55-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենը

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 12-ին մայրաքաղաքի 55-ամյա բնակիչը կամավոր հանձնել է որսորդական ողորկափող հրազեն։ Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանությունից հորդորում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ այդ կերպ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...

Կրթվելը նորաձև է. ովքե՞ր և ի՞նչ բանախոսություններ ունեցան Արտաշատում

19:16 16.06.2025

Կրթվելը նորաձև է. ովքե՞ր և ի՞նչ բանախոսություններ ունեցան Արտաշատում

Տարբեր տարիքի, մասնագիտության, հայացքների և փորձառության մարդիկ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում այս անգամ Արտաշատում են հավաքվել: Սա շարժման արդեն 41-րդ հանդիպումն է, և, ինչպես վստահ են «Իմ քայլը» հիմնադրամում, մարդիկ հավաքվել են կրթության, ինքնազարգացման և գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարի շուրջ։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Շենգավիթի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

19:08 16.06.2025

Շենգավիթի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

Հունիսի 12-ի գիշերը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շենգավիթի պահպանության բաժնի գործընկերների հետ համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են ներկայացրել Արարատի մարզի Այգավան գյուղի 29-ամյա մի բնակչի։ Ավտոմեքենայի սրահում եղել է «շոկո» տեսակի թմրամիջոցով փաթեթներ և «կրիստալ» տեսակի թմրամիջոց։ Տրանսպորտային միջոցը […] ...

Իրանը սպառնում է Իսրայելին բնակելի թաղամասերի և ռազմական օբյեկտների վրա հարձակումներով

18:55 16.06.2025

Իրանը սպառնում է Իսրայելին բնակելի թաղամասերի և ռազմական օբյեկտների վրա հարձակումներով

Իրանը կհարվածի Իսրայելի բնակելի թաղամասերին և ռազմական օբյեկտներին, եթե Թել Ավիվը շարունակի հարվածել իրանական բնակչությանը, հաղորդում է Tasnim պետական ​​գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Եթե Իսրայելը ևս մեկ քայլ ձեռնարկի իրանական բնակելի շենքերի վրա հարձակվելու հարցում, Իսրայելում անվտանգ վայր չի մնա։ Իրանն արդեն թիրախավորել է թաքնված և բացահայտ ռազմական ռազմավարական օբյեկտներ… մենք կոչնչացնենք այդ օբյեկտները […] ...

Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին

18:50 16.06.2025

Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին

Sportitalia-ի լրագրող Տանկրեդի Պալմերին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և ներկայացրել, թե ինչպես է «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին։ Պալմերին այժմ Լոս Անջելեսում է և «Ինտերի» մարզաբազա ուղևորվելիս հանդիպել է հայ տաքսիստի։ Վերջինը հայերենով ասել է. «Շատ շնորհակալ եմ, որ մեր ամենալավ ֆուտբոլիստն ես»։ Պալմերին հանդիպել է Հայաստանի հավաքականի պատմության […] ...

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

18:45 16.06.2025

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հասրաթյան, Արզումանյան, Լուկաշինի փողոցների և Հաղթանակ 1-ին, Սիլիկյան, Նազարբեկյան Գ3, Նորաշեն թաղամասերի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP