Գյումրիի համայնքային ենթակայության թանգարաններն ու գրադարանները դեռ չեն վերսկսել աշխատանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+28.09 oC

Գյումրիի համայնքային ենթակայության թանգարաններն ու գրադարանները դեռ չեն վերսկսել աշխատանքը

19:45 20.08.2020

Պարետի որոշմամբ թույլատրվել է գրադարանների և թանգարանների աշխատանքի վերսկսումը հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: Որոշումը բոլորին է վերաբերում, բայց վերաբացման ժամկետները տարբեր են՝ կախված թանգարանների ու գրադարանների ենթակայությունից: Գյումրիում մարզպետարանի և ԿԳՍՄ նախարարության ենթակայության կառույցները արդեն երկրորդ օրն է՝ ընդունում են այցելուներին, իսկ համայնքային ենթակայության թանգարաններում դեռ զբաղված են հակահամաճարակային կանոնների ապահովմամբ:

Շիրակի մարզային գրադարանի գրաբուսը կամ շարժական գրադարանը, որ մարզի տարբեր բնակավայրերին գրքերի հասանելիություն էր ապահովում, հնգամսյա պարապուրդից հետո այլ կիրառություն է ստացել: Այստեղ հիմա գրադարան վերադարձվող գրքերն են պահեստավորում: 5 ամիս դրանք ընթերցողների ձեռքում են եղել, իսկ գիրքը վարակի տարածման աղբյուր նաև կարող է դառնալ: Գրադարանների աշխատանքի վերսկսման կարևոր պայմաններից մեկն էլ դա է՝ տարածք ապահովել վերադարձվող գրքերի համար:

 

«Առանձնացրել ենք հանձնվող գրքերը սպասարկվող գրքերից, որովհետև  որոշման մեջ կա աշխատանքային պայմանների մի կետ, որտեղ որ հանձնվող գրքերը պետք է մեկ օր առանց սպասարկելու պահեստային վիճակում մնան: Ընտրել ենք մեր գրաբուսը: Այստեղ գիրքը կարանտինային ժամանակը կանցկացնի, հետո կգնա գրադարակներ: Ապահովության համար մի երկու օր էլ ավելի կթողնենք, եթե այդ գրքի պահանջարկ չլինի»,-Shantnews-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը:

Իսկ գրադարանի ներսում արդեն պարտադիր ջերմաչափումով ու հատուկ գծանշումներով, միմյանցից հեռավորություն պահպանելով են աշխատանքը կազմակերպել: Գծանշումները այցելուին բակից մինչև մուտք ուղեկցում են Գյումրիի ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարան: Բակում գծանշումները սպասողների համար են, ներսում՝ իրարից համապատասխան հեռավորություն պահելու: Թանգարանում միաժամանակ առավելագույնը կարող է 10 մարդ գտնվել:

«Երեկ ունեցել ենք 28 այցելու: Եվ ընտանիքներով, և անհատ քաղաքացիներ են գալիս: Մեծ  խմբերի համար հատուկ կանոններ կան, որ  չպետք է գերազանցի 10 հոգի: 10 հոգի թանգարանում լինելու ժամանակ պետք է անպայման սպասեն ներքին բակում կամ դրսի բակում: Կարծում եմ, որ մեծ հոսք կունենանք  օգոստոսի վերջին շաբաթը և սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին: Չեմ կարծում՝ այցելուները իմանան, որ թանգարանը բաց է և չգան: Անցյալ տարի մեծ թվով այցելուներ ենք ունեցել: Այդ թիվը նաև հայաստանաբնակները համալրեցին: Միայն տուրիստներով չէ, որ  22 հազար 111 այցելու ենք ունեցել»,- Shanatnews-ին ասաց Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Սոնա Հարությունյանը:

Վերաբացման առաջին երկու օրերին թանգարանում դեռ կուտակումներ չեն առաջացել: Քաղաքի հյուրերը շաբաթ -կիրակի օրերին են շատ: Վերաբացումից հետո թանգարան այցելում են հիմնականում ընտանիքներով, կոլեկտիվ այցելություններից առայժմ խուսափում են:

Շիրազի, Իսահակյանի ու Մհեր Մկրտչյանի թանգարանները համայնքապատկան են, ոչ մեկը դեռ աշխատանքը չի սկսել: Վերաբացմանը պատրաստ չեն, դեռ պետք է թանգարաններն ախտահանեն, ջերմաչափեր ու դիմակներ գնեն:

Համայնքապատկան թանգարանների ֆինանսավորման եղանակը թույլ չի տալիս պահուստային ֆոնդ ունենալ: Հիմա ջերմաչափ ու ալկոգել գնելու համար քաղաքապետարանը պետք է հատկացումներ կատարի: Յուրաքանչյուր թանգարանին հասանելիք գումարի չափը հստակեցվել է:

«Չաշխատելու նպատակը միայն այն է, որ պետք է ձեռք բերենք ջերմաչափեր, ախտահանիչներ, որ կարողանանք այցելուներին ընդունել: 30 հազար դրամ է հատկացվել յուրաքանչյուր թանգարանին, ինչքան գիտեմ: Երևի երեքշաբթի օրվանից թանգարանը պատրաստ կլինի այցելուներին ընդունելու համար»,- Shantnews-ին ասաց Գյումրիի Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը:

Գյումրիի համայնքապատկան թանգարանները աշխատանքը կվերսկսեն երեքշաբթի: Մինչև սեպտեմբերի վերջ դեռ ներքին տուրիզմի ակտիվությունը, կանխատեսում են, որ չի նվազի: Անցած երկու ամիսներին, երբ թանգարանները դեռ հարկադիր պարապուրդում էին, տարբեր զբոսաշրջային ընկերություններ անհատների ու խմբերով այցելությունների ցանկություն էին հայտնել: Հիմա պատրաստ են նրանց ընդունել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արաղչին կհանդիպի Պուտինի հետ

15:14 22.06.2025

Արաղչին կհանդիպի Պուտինի հետ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։ ...

ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WP

14:50 22.06.2025

ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WP

ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կարող է Իսլամական Հանրապետության կառավարությանը դրդել ակտիվացնել միջուկային ռումբ ստեղծելու ջանքերը, գրում է The Washington Post-ը: Հրատարակության տվյալներով՝ նման սցենար հնարավոր է, եթե Իրանը պահպանի ուրանը հարստացնելու կարողությունը հարձակումներից հետո։ Սակայն Թեհրանը դեռևս նման ջանքեր չի ձեռնարկել, նշում է WP-ն՝ հղում անելով ամերիկյան հետախուզական գործակալությունների տվյալներին։ Թերթը ԱՄՆ […] ...

ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին

14:33 22.06.2025

ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին

Իրանը կշարունակի հարվածել Իսրայելի ենթակառուցվածքներին և օբյեկտներին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն իսրայելական կողմի համար, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս): ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների քանակը, գտնվելու վայրը և տարածքը նրա ուժեղ կողմերը չեն, այլ միայն մեծացնում են դրանց խոցելիությունը։ ...

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղել

14:14 22.06.2025

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղել

ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական օբյեկտները պարունակում էին հարստացված ուրան, որը կարող է ռադիոակտիվ և քիմիական աղտոտում առաջացնել օբյեկտների ներսում, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ): «Հունիսի 13-ին Իրանի վրա հարվածներից առաջ ՄԱԳԱՏԷ-ի կողմից ստուգված վերջին տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված երեք օբյեկտ, այդ թվում՝ Սպահանի և Նաթանզի օբյեկտները, պարունակում էին միջուկային նյութ՝ […] ...

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրո

13:40 22.06.2025

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրո

Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը ցանկանում է այս ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից», հաղորդում է DefensaCentral-ը։ 26-ամյա դարպասապահը ցանկանում է մշտական տեղ ունենալ մեկնարկային կազմում։ Անդրեյ Լունինի գործակալ Ժորժե Մենդեշը «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է, որ մի քանի ակումբ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և տրանսֆերի համար առաջարկում է 12-15 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբը պահանջում է առնվազն 20 […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:25 22.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Մարզերում հունիսի 22-ի ցերեկը, 23-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևանում հունիսի 22-ի երեկոյան […] ...

BACK_TO_TOP