Ադրբեջանի իշխանությունների կեղծ հոգատարության ետևում թաքնված է Արցախը մեկուսացնելու և նրա տնտեսական զարգացմանը խոչընդոտելու ցանկությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+26.09 oC

Ադրբեջանի իշխանությունների կեղծ հոգատարության ետևում թաքնված է Արցախը մեկուսացնելու և նրա տնտեսական զարգացմանը խոչընդոտելու ցանկությունը

13:39 21.08.2020

Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանություն է տարածել:

«Արցախում տնտեսական գործունեության, այդ թվում՝ անվտանգ ճանապարհների կառուցման, ջրային ռեսուրսների և ընդերքի օգտագործման, ինչպես նաև Արցախում միգրացիոն գործընթացների կապակցությամբ ադրբեջանական կողմի շարունակական շահարկումների վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը:

Նախ և առաջ` կարևոր է ընդգծել, որ Արցախի Հանրապետության՝ Սահմանադրությամբ ամրագրված տարածքում տնտեսական, ինչպես ցանկացած այլ ստեղծարար գործունեության իրականացումը Արցախի իշխանությունների և քաղաքացիների ինքնիշխան իրավունքն է: Ադրբեջանի գանգատները՝ Արցախում, այսպես կոչված, «Հայաստանի անօրինական տնտեսական գործունեության» վերաբերյալ ոչ այլ ինչ են, քան ադրբեջանական իշխանությունների՝ իրականությունից փախուստի հերթական դրսևորում, որոնք համառորեն փորձում են անտեսել անկախ և ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կեղծ հոգատարության ետևում թաքնված է Արցախը մեկուսացնելու և նրա տնտեսական զարգացմանը խոչընդոտելու պաշտոնական Բաքվի ցանկությունը։

Մենք բազմիցս հայտարարել ենք իբր բնապահպանական իրավիճակին վնաս պատճառելու և Արցախին սահմանակցող տարածքներում բնակվող Ադրբեջանի բնակչությանը ջրից զրկելու վերաբերյալ մեղադրանքների անհիմն լինելու մասին: Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ 2085 (2016 թ.) քաղաքական շարժառիթներով պայմանավորված բանաձևին հղում կատարելը միայն հաստատում է ադրբեջանական կողմի այս բոլոր զրպարտությունների չհիմնավորված ու մտացածին լինելը: Բավական է միայն նշել, որ ԵԽԽՎ զեկուցողը հրաժարվել է այցելել Սարսանգի ջրամբար և լիովին անտեսել է ԵԽ քարտուղարության կողմից զեկույցը պատրաստելու շրջանակներում հարցն ուսումնասիրելու համար հատուկ ներգրավված փորձագետի եզրակացությունները: Ավելին՝ Արցախի Հանրապետության իշխանություններն ադրբեջանական կողմին բազմիցս առաջարկել են փոխշահավետորեն համագործակցել ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման ոլորտում: Պաշտոնական Բաքուն հետևողականորեն մերժել է արցախյան կողմի բոլոր նմանատիպ նախաձեռնությունները՝ չնայած նրան, որ դրանք ստացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը:

Նման պայմաններում Արցախի Հանրապետությունը չի կարող անվերջ սպասել, մինչ ադրբեջանական կողմը հասունանա կառուցողական երկխոսության համար։ Անթույլատրելի ենք համարում, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը կամ հակամարտության կողմերից մեկի դիրքորոշումն օգտագործվի որպես պատրվակ՝ հակազդելու Արցախի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը։

Սեփական լիազորությունների և Արցախի Հանրապետության Նախագահի 2020-2025 թթ. ծրագրի դրույթների շրջանակներում Արցախի Հանրապետության իշխանությունները հետագայում ևս ջանքեր են գործադրելու՝ ուղղված Արցախի բոլոր շրջանների համաչափ զարգացմանը, նրանց հետպատերազմյան վերականգնմանը, ենթակառուցվածքների կատարելագործմանը, բնակարանաշինությանը, որպեսզի հանրապետության յուրաքանչյուր բնակիչ կարողանա հավասարապես օգտվել համընդհանուր ճանաչված բոլոր իրավունքներից ու ազատություններից և իրագործի սեփական ներուժը։

Արցախի Հանրապետությունը միասնական հայրենիքի մասն է յուրաքանչյուր հայի համար՝ անկախ նրա բնակության վայրից, և պատրաստ է իր ուժերի ներածի չափով աջակցել, այդ թվում՝ ապաստան տրամադրել դժվարին իրադրությունում հայտնված և օգնության կարիք ունեցող իր հայրենակիցներին»,- նշված է մեկնաբանության տեքստում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ում

20:12 16.06.2025

«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ում

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։ Հեթ-տրիկ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, դուբլ են գրանցել Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփել է Սաշա Բոեն։ ...

SHANTNEWS

20:00 16.06.2025

SHANTNEWS

«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի հավակնորդների կարողությունների զարգացումն է

19:53 16.06.2025

«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի հավակնորդների կարողությունների զարգացումն է

Ամփոփվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա վերապատրաստման ծրագիրը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել «Այբ» դպրոցում. ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց կազմած […] ...

2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճ

19:48 16.06.2025

2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճ

Կառավարությունը նախատեսում է 5 տարում 4,5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-6-ը

19:42 16.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-6-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-6-ը: Բացահայտվել է 267 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️24 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️23 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️21 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️16 դեպք՝ հոգեկան […] ...

A խմբում կրկին գոլազուրկ ոչ-ոքի․ ԱԱԱ

19:32 16.06.2025

A խմբում կրկին գոլազուրկ ոչ-ոքի․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության A խմբի առաջին տուրի երկրորդ խաղում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել «Պալմեյրասի» ու «Պորտուի» միջև։ Այս խմբի մյուս խաղում «Ալ Ահլին» (Եգիպտոս) և «Ինտեր Մայամին» (ԱՄն) ևս 0-0 հաշիվն էին գրանցել։ B խմբի առաջին տուրի երկրորդ խաղում «Բոտաֆոգոն» 2-1 հաշվով հաղթել է «Սիեթլ Սաունդերսին»։ ...

BACK_TO_TOP