16:20 22.08.2020
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդիպում է ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ, ով մինչ այդ պատասխանել է լրագրողների հարցերին: Նրանք հետաքրքրվել են, թե արդյոք թեկնածուն ունի ակնկալիքներ, քանի որ առիթ ունեցել է նախկինում հանդիպելու խմբակցության հետ, Շաթիրյանը նշել է, որ կլինի բովանդակային հարցուպատասխան, կներկայացնի իր մոտեցումները, իսկ որոշումը պետք է կայացնի կառավարությունը: Հարցին, թե հաշվի առնելով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը՝ պատրա՞ստ է լինել ՍԴ դատավոր, պատասխանել է.
«Ես կլինեմ, թե որեւէ այլ սուբյեկտ, հնարավոր է նաև, որ լինի այլ անձ, ինչ վերաբերում է հարցին, ցանկացած անձ պետք է գիտակցի, որ պատասխանատվության շատ մեծ բեռ է վերցնում, որովհետև Սահմանադրական դատարանի շուրջ վերջին ամիսներին տեղի են ունեցել որոշակի գործընթացներ, և չեմ բացառում, որ նաև անկախ այս ընտրության փուլից, հաջորդեն այլ պրոցեսներ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում։ Ես որպես իրավաբան՝ իմ մասնագիտական դիրքորոշումն այդ առնչությամբ բազմիցս ներկայացրել եմ, և չի փոխվել իմ դիրքորոշումը»,-ասել է նա։
«Այս առնչությամբ հայտարարվել է, որ պաշտոնաթող դատավորները իրենց իրավունքների պաշտպանոսւթյուն են հայցել ՄԻԵԴ-ում, այս դիրքորոշոմանս հիմքում ընկած է այն իրողությունը, որ ՄԻԵԴ-ը «Գյուլումյանն և այլք ընդդեմ ՀՀ-ի» գործով մերժել է միջանկյալ միջոցի կիրառությունը»,-պատասխանել է Շաթիրյանը:
18:55 16.06.2025
Իրանը սպառնում է Իսրայելին բնակելի թաղամասերի և ռազմական օբյեկտների վրա հարձակումներովԻրանը կհարվածի Իսրայելի բնակելի թաղամասերին և ռազմական օբյեկտներին, եթե Թել Ավիվը շարունակի հարվածել իրանական բնակչությանը, հաղորդում է Tasnim պետական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Եթե Իսրայելը ևս մեկ քայլ ձեռնարկի իրանական բնակելի շենքերի վրա հարձակվելու հարցում, Իսրայելում անվտանգ վայր չի մնա։ Իրանն արդեն թիրախավորել է թաքնված և բացահայտ ռազմական ռազմավարական օբյեկտներ… մենք կոչնչացնենք այդ օբյեկտները […] ...
18:50 16.06.2025
Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձինSportitalia-ի լրագրող Տանկրեդի Պալմերին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և ներկայացրել, թե ինչպես է «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին։ Պալմերին այժմ Լոս Անջելեսում է և «Ինտերի» մարզաբազա ուղևորվելիս հանդիպել է հայ տաքսիստի։ Վերջինը հայերենով ասել է. «Շատ շնորհակալ եմ, որ մեր ամենալավ ֆուտբոլիստն ես»։ Պալմերին հանդիպել է Հայաստանի հավաքականի պատմության […] ...
18:45 16.06.2025
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հասրաթյան, Արզումանյան, Լուկաշինի փողոցների և Հաղթանակ 1-ին, Սիլիկյան, Նազարբեկյան Գ3, Նորաշեն թաղամասերի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:36 16.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր: Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը: […] ...
18:28 16.06.2025
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցելՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ: Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: ...
18:24 16.06.2025
«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, դիտաշտարակում ծառայություն իրականացնելիս, նկատել է, որ անհայտ անձինք հիմնարկի տարածք են ներնետել ինչ-որ փաթեթներ։ Քրեակատարողական ծառայողներն անմիջապես իրականացրել են նշված տարածքի զննություն և հայտնաբերել 3 ներնետված փաթեթ, որոնցում առկա են եղել 4 պոլիէթիլենային շիշ՝ ոգելից խմիչքին բնորոշ հոտ ունեցող հեղուկներով, և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, […] ...