Առողջության գինը Հայաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Առողջության գինը Հայաստանում

15:23 11.01.2018

«Հիվանդությունը ավելի հեշտ է կանխել, քան բուժել», «հետևեք առողջությանը», «ստուգվեք տարին գոնե մեկ անգամ»՝ նման հորդորներ ու «հայերը բժշկի չեն այցելում, մինչև դանակը ոսկորին չի հասնում», «հայերը առողջությունը հետին պլանում են թողնում» բովանդակությամբ նախատինքներ, լսել ենք ամեն հարմար առիթով ու էլի շատ կլսենք: Ինչու՞ հարցի պատասխանն էլ յուրաքնչյուրն իր համար ունի:

«Մեր բժիշկները առողջ մարդուն էլ հիվանդ կսարքեն: Քանի դեռ բժիշկի չեմ գնում, չեմ էլ հիվանդանում», – ասում է 51-ամյա Ռիմա Հ-ն: Բժիշկների հանդեպ եղած անվստահությունը հիմքեր ունի: Նման գանգտներ հաճախ տարբեր մարդկանից լսում ենք, բայց բժշկի չայցելելու «արմատներն» ավելի խորն են:

 «Փող չունեմ, այդքան հարուստ չեմ, որ տարին մեկ ստուգվեմ: Բժիշկներին հարստացնելու փոխարեն մի ուրիշ հոգս կհոգամ: Բժիշկի դիմում եմ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում», – պատասխանը, որ տվեց 56-ամյա Մարիետա Ս.-ն, ավելի շատ հետևորդներ ուներ:

Այսուհանդերձ, կան մի շարք հետազոտություններ, որ պարտադիր է անցնել տարին գոնե մեկ անգամ:

Տղամարդկանց համար՝ PSA անալիզ

 

40 տարեկանից մեծ տղամարդկանց խորհուրդ են տալիս տարեկան մեկ անգամ հանձնել PSA անալիզ (շագանակագեղձ –սպեցիֆիկ հակագեն), որի արդյունքները կարող են ցույց տալ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկերը։

Ուրոլոգի խորհրադտվությունն էլ 10.000 դրամ արժե:

 

Մամոգրաֆիա

Մամոգրաֆիան համարվում է կրծքի քաղցկեղի հայտնաբերման լավագույն միջոցը: Մամոգրաֆիայի գները սկսվում են 10.000 դրամից, իսկ սոնոգրաֆիայի հետ միասին այն 20.000 դրամ արժե: Սա լավագույն դեպքում, եթե, Աստված մի արասցե, որևէ խնդիր հայտնաբերվի, շատ ավելի մեծ ծախսեր են՝ ավելի շատ 0-ներով:

Լիպոդոգրամմա

Լիպոդոգրամման որոշում է օրգանիզմի գլխավոր թշնամի համարվող խոլեսթերինի մակարդակը: Այս հետազոտությունը պետպատվերի շրջանակներում չի սպասարկվում, իսկ տարբեր լաբորատորիաներում ու կլինիկաներում գինը, որը ներառում է 4 անալիզ,  սկսվում է 12.000 դրամից:

Վահանգեղձի աշխատանքի ստուգում

Վահանագեղձի աշխատանքի խախտումը հանգեցնում է տարբեր օրգանների վնասման: Պոլիկլինիկաներում անվճար սոնոգրաֆիա իրականացվում է, իսկ լաբորատորիաներում ու մասնավոր կլինիկաներում արժեքը սկսվում է 5000 դր-ից: Եթե ամեն ինչ կարգին է, շատ լավ է, բայց հինականում այդպես չի լինում, լրացուցիչ 5 հորմոնի անալիզներ հանձնելու անհրաժեշտությունը լինում է: Կարելի է կռահել, թե ինչու: Պոլիկլինիկաներն ուղղարկում են իրենց հետ համագործակցող լաբորատորիաներ: Իսկ մեկ հորմոնի անալիզի արժեքը 5000-6000 դր է կազմում: 3-5 այդպիսի անալիզ է պահանջվում վահանագեղձի աշխատանքի ստուգման համար:

 Կոլոնոսկոպիա

Կոլոնոսկոպիան մեթոդ է, որով հնարավոր է ստուգել աղիների վիճակը՝ կանխելով ուռուցքի մեկ այլ տարածված տեսակը՝ աղիների քաղցկեղը: Այս հետազոտությունը կրկին հնարավորություն է տալիս վաղաժամկետ հայտնաբերել հիվանդությունը: Պետպատվերի շրջանակներում չի իրականացվում, իսկ գները տատանվում են 20.000-60.000 դր-ի սահմաններում: Հետազոտությունը արվում է նաև էպիդուրալ անզգայացումով:

Թեստ «Պապանիկոլաու»

Թեստը հնարավորություն է տալիս  վաղ ժամկետներում հայտնաբերել արգանդի վզիկի քաղցկեղը: Առանձին կլինիկաներում ու լաբորատորիաներում այն սկսվում է 10.000 դր-ից, սակայն այս թեստը արվում է նաև պետպատվերի շրջանակներում, այսինքն՝ պոլիկլինիկաներում այն անվճար է:

Միայն թե այստեղ անվճարն էլ խիստ հարաբերական է: Պոլիկլինիկաներում, այո՜, մատուցվում են անվճար ծառայություններ ու անալիզներ, սակայն դրանց քանակը սահմանափակ է: Այցելությունների գրեթե 90 %-ի դեպքում անհրաժեշտություն է լինում, ավելի ճիշտ՝ բժիշկն անհրաժեշտություն է տեսնում համագործակցող լաբորատորիա այցելելու, լրացուցիչ անալիզներ հանձնելու: Ի դեպ՝ եթե անվճար տված անալիզների պատասխաններին երկար սպասել չես ուզում, դրա համար էլ պետք է վճարես: Անվճարն էլ սահմանափակ է՝ երկրորդ, երրորդ անալիզի համար արդեն գումար են պահանջում:   Հիվանդն էլ վճարում է՝ առանց հստակ իմանալու՝ այդ վճարը օրենքով է նախատեսված, թե….

Ի դեպ՝ բժշկի խորհրդատվությունը մասնավոր կլինիկաներում անվճար չէ՝ լավագույն դեպքում 5000 դրամ էլ գրպանում պահեք բժշկի խորհրդատվության համար:

Որևէ խնդրի հայտնաբերման դեպքում էլ դեղատուն մտնելիս, եթե գրպանում գոնե 10.000 դրամ չունենաս, գուցե այնտեղից դուրս գաս դեղերի կեսը չգնած: Կամ էլ այս դեպքում ապավինում ենք արտերկրում գտնվող բարեկամներին, որտեղ դեղերն ավելի էժան են, շատերի պնդմամբ՝ նաև որակով:   

Ի՞նչ ստացվեց. Տարին մեկ անգամ պարտադիր հետազոտություն անցնելու համար  պետք է ունենաս կլորիկ մի գումար, որով կարելի է, ասենք, երեխայի հագուստի, ուսման, սննդի կամ այլ հարցեր լուծել՝ հույսով, որ դանակը ոսկորին՝ գոնե մոտ ապագայում, չի հասնի: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

13:23 03.08.2025

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

13:06 03.08.2025

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...

BACK_TO_TOP