Ստամբուլում խայտառակություն են անվանել Արամ Աթեշյանի և Գարեգին Բեկչյանի փոխադարձ մեղադրանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Ստամբուլում խայտառակություն են անվանել Արամ Աթեշյանի և Գարեգին Բեկչյանի փոխադարձ մեղադրանքները

16:44 11.01.2018

Պոլսո Հայոց պատրիարքարանում սուրբծննդյան տոնին նվիրված ընդունելության ժամանակ պատրիարքի ընտրության հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել: Ըստ Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի՝ պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի նախագահությամբ հրավիրված ընդունելությանը ներկա են եղել մեջլիսի հայ պատգամավորներ Սելինա Դողանը և Գարո Փայլանը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը, Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն, համայնքի այլ ներկայացուցիչներ:

Ընդունելության ժամանակ Օրաթքյոյի Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Իսքենդեր Շահինգյոզը ցավալի է համարել վերջին շրջանում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և տեղապահ Բեկչյանի կողմից հնչեցված հայտարարությունները:

«Մամուլում մեր երկու եպիսկոպոսների հնչեցրած հայտարարությունները մեծ ցավով ենք կարդում: Մեկը մյուսի հանդեպ նմանօրինակ մեղադրանքները վնասում են համայնքին և խայտառակում են մեզ: Եկեղեցի հաճախող մարդկանց թիվը նվազել է և դա ձեր՝ հոգևորականների պատճառով: Հոգևորականներն անհապաղ պետք է լուծեն այս խնդիրը»,- ասել է նա:

Ի պատասխան նման հայտարարության՝ Բեկչյանը նշել է.

«Հայաստանում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնցից ես անտեղյակ էի: Անհրաժեշտ էր, որ մենք պատրիարքարանի պաշտոնական կայքում դեպքի մասին հայտարարություն անեինք և արեցինք»:

Անդրադարձ է կատարվել նաև 2017 թվականի հուլիսին Հայաստանում Աթեշյանի հնչեցրած հայտարարությանը, որում նա հայկական համայնքի որոշ անդամների «անկիրթ» էր անվանել՝ խստորեն քննադատելով հոգևորականներին նման պահվածքի համար:

Ի պատասխան դրա՝ Արամ Աթեշյանը մեղադրել է այս հայտարարության հեղինակներին համայնքը մասնատելու մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP