19:55 03.09.2020
Գյումրիի Նորավան թաղամաս անվանումը համահունչ չէ տարածքի փողոցների այն խնդիրներին, որոնք 30 տարուց ավելի է տանջում են բնակիչներին։ Բաղրամյան և Հունան Ավետիսյան փողոցների սեփական տներում կոյուղատար ցանց գոյություն չունի, բակերում սեպտիկ հորեր են փորել ու այսկերպ կարգավորել սանհանգույցի հարցերը։
Այնպես չէ, որ Նորավանը կոյուղատար համակարգ չի ունեցել: Այն բոլոր ենթակառուցվածքներով ապահոված թաղամաս է, ունի մանկապարտեզ, հանրակրթական ու երաժշտական դպրոցներ, որոնք ունեն կոյուղատար համակարգ։ Մանկապարտեզից ընդամենը 100 մետր հեռավորության վրա գտնվող եղած ու միակ կոյուղատարը 50 տարի առաջ է կառուցվել, որն էլ նորմալ չի գործում, խցանված է:
Եվ հիմա Հունան Ավետիսյան փողոցում սուբվենցիոն ծրագրով նորոգումներ են սկսվել։ Ընդամենը 250 մետր երկարության փողոց է ասֆալտապատվելու։ Ներքին կոմունիկացիոն ցանցի վիճակն առանց ուսումնասիրելու, շինարարը խճապատում է արել ու անցել եզրաքարերի տեղադրմանը, ինչից էլ սկսվել են բնակիչների դժգոհությունները։
Պատվիրատուին՝ քաղաքապետարան, բողոքներն հասել են։ Կոմունալ բաժնի պետը բացատրություններ տվել է, որ սուբվենցիոն ծրագրի նախագծանախահաշվային փաթեթը կազմելիս ներքին ցանցերի նորոգումները ծրագրային բաղադրիչ չեն համարվում։
Համայնքային բյուջեների համաֆինանսավորման պայմանը պատճառներից մեկն է, որ փողոցների նորոգման ծրագրերում ենթակառուցվածքների վերանորոգումները առաջնահերթ խնդիր չեն դառնում, ֆինանսական հնարավորություններն են սուղ։ Իսկ բացառություններ, փաստորեն կարող են լինել, երբ բնակիչների բողոքներն արձագանք են ստանում։ Պատվիրատուն ու շինարարը համաձայնության են եկել փոխել շիննախագիծը և Հունան Ավետիսյան փողոցի բնակիչների համար կոյուղատար ցանց կառուցել, որի համար պահանջվող լրացուցիչ ծախսերը կփակվեն տեղական բյուջեի միջոցներով։
«Նախնական հաշվարկներով երկուսուկես միլիոն դրամ է պետք Հունան Ավետիսյան փողոցում 4 դիտահոր, 75 գծամետրի վրա, 300 միլիմետրանոց տրամագծով խողովակաշարեր անցկացնելու համար։ Մենք խոսել ենք բնակիչների հետ, եկել ենք համաձայնության, որ քաղաքապետարանը փողոցում կենտրոնական կոյուղատար ցանցը կանցկացնի, իսկ բնակիչներն իրենց միջոցներով իրենց տան միացումները կտանեն։ Այս ամբողջ աշխատանքները կատարելու է քաղաքապետարանը, ջրմուղը ոչ մի պարտավորություն չունի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը։
Փողոցում չափ ու ձև շինարարն արդեն կատարել է, 250 մետր երկարության փողոցում կոյուղատար անցկացնելու համար կպահանջվեն 300 միլիմետր տրամագծով խողովակներ, փողոցի վրա կկառուցվի 4 դիտահոր: Գյումրիում ևս 10-ը փողոց կա, որոնք կոյուղի չունեն, բայց այս պահին դրանցից որևէ մեկը փողոցաշինական ծրագրերում չէ։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...