Գյումրիի Մայր Հայաստան հուշահամալիրի վերանորոգումն ավարտված է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Գյումրիի Մայր Հայաստան հուշահամալիրի վերանորոգումն ավարտված է

21:05 04.09.2020

1970 թվականին Մայր Հայաստան հուշահամալիրի կառուցման 3 նախագիծ է  ներկայացվել: Մեկի հեղինակը ճարտապետ Սուրեն Կուրազյանն , ով մինչև այսօր պահում է  իր նախագծային աշխատանքի էսքիզները ։ Նախագիծը իր՝ 4-րդ կուրսի ուսանողի  առաջին լուրջ գործն էր։ Այդ թվերին հազվադեպ էր, երբ ուսանողին վստահում էին  մրցույթի հայտ ներկայացնել ։ Լենինականի քաղսովետի նախագահ՝ Սուրեն Մատնիշյանը թույլ է տվել երիտասարդ ճարտարապետին իր նախագծով հանդես գալ։ Թեև չընտրվեց իր նախագիծը , բայց ճանաչվեց  լավագույնը։

Հուշահամալիրը կառուցվեց 1964-1977 թվականների Լենինականի գլխավոր, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ  Ռաֆայել Եղոյանի  նախագծով։1973 թվականին սկսված շինարարությունն ավարտվում է  2 տարում: Այդ տարիներին  2 քանդակագործի 2 տարբերակ է ներկայացվել,  որոշելու՝ թե, որն է մայրաքաղաքում, որը՝ հայրաքաղաքում տեղադրվելու:

«  Հիմա ինչ-որ կա դա Լենինականի գլխավոր ճարտապետի ՝  Ռաֆայել Եղոյանի նախագծով է։ Նա այս քաղաքի համար բավականին մեծ լումա ունի։ Արա Սարգսյանի և Արա Հարությունյանի քանդակներից, որոշվեց, որ Գյումրիում կտեղադրվի Արա Սարգսյանի գործը»,-պատմեց ճարտարապետ Սուրեն Կուրազյանը։

«Մայր Հայաստան» հուշահամալիրի հանդիսավոր  բացումը 1975 թ. մայիսի 9-ին էր , Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի  30-ամյակի առիթով։Քանդակագործ, գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Արա Սարգսյանի մահից հետո քանդակը վերջնական տեսքի է բերել մեկ այլ քանդակագործ՝ Երեմ Վարդանյանը: Հուշահամալիրի սկզբնամասում հերոս քաղաքների անունները կրող պուրակն է, անհայտ զինվորի հուշարձանն ու  անմար կրակն էլ հուշահամալիրի աջ հատվածում ։ Վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի նախագծով կառուցվեց նաև ջրավազաններով աստիճանահարթակ:

« Աստիճանաջրվեժի ճարտարապետական կողմն արել է Օնիկ Հարությունյանը, մեր նախագծային ինստիտուտի տնօրենն էր, ինչպես նաև Հարություն Սահակյանը, երկուսն են ջրվեժի հեղինակները, իսկ այդ ամենն իհարկե հավանություն է տվել Ռաֆայել Եղոյանը»,-նշեց  Սուրեն Կուրազյանը։

Ջրավազանները, որոնք տասնամյակներով լիարժեք չեն գործել, այժմ վերանորոգվել են: Կատարած աշխատանքի որակի մեջ համոզվելու համար շինարարն առաջինը փորձարկեց։ Կառուցված 10-ը ջրավազաններով ջուրն հոսում է ամբողջ կասկադով:

Խողովակաշարերով ջուրը դեպի աստիճանաջրվեժներ լցվում է հուշամալիրին կից լճակից: Մայր Հայաստան հուշարձանի պատվանդանին  գրված սիրո խոստովանություններն ու այլ գրությունները ևս մաքրվել են, կոսմետիկ այլ հարդարումներն ևս շինարարն է կատարում։ Հիմնանորոգված աստիճանաջրվեժով,  նոր կառուցված  քարե գորգով  հուշահամալիրը վաղվանից  կարող է ընդունել քաղաք այցելող հյուրերին ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP