19:14 05.09.2020
Ախուրյան խոշորացված համայնքում բնակվող բազմանդամ ընտանիքներից մեկը Կարապետյաններն են։ 11 անձով են ապրում փոքր քարաշեն տանը , որտեղ չկան կենցաղային տարրական պայմաններ։ Նրանցից ինն անչափահաս են, պետության հատկացրած նպաստը միակ կայուն եկամտի աղբյուրն է ընտանիքի ,թեև ոչ բավարար հոգսերն հոգալու համար ։
Տան ավագ երեխան 17 տարեկան է, փոքրը 8 ամսական:85 հազար դրամ նպաստը սննդին, իսկ մնացած հարցերը լուծում են ընտանիքի հոր ժամանակավոր կամ սեզոնային աշխատանքով։ Ժամանակավոր զբաղվածությունը Կարապետյանների համար երբևէ պատճառ չի դարձել նպաստից զրկվելու։ Այժմ նոր փոփոխություններով ու որոշ չափորոշիչների գնահատումով գրանցված աշխատող ունենալու դեպքում ևս ընտանիքը կարող է մնալ որպես նպաստառու։
Գրանցված աշխատողի ընտանիքը այդ վեց ամսվա ընթացքում կշարունակի ստանալ նպաստ, սոցծառայության համակարգում մուտքագրվում է աշխատողի ամսական եկամտի չափ։ Եթե այն չի գերազանցում սահմանված չափորոշիչները , ընտանիքը չի զրկվում նպաստից ,հակառակ դեպքում նպաստի փոխարեն ընտանիքի համար կնշանակվի աջակցության ծրագիր:
Աջակցության ծրագիրը եռամսյա օգնություն է, ընդամենը ՝54 հազար դրամ, ամսական՝ 18 հազար դրամ հաշվարկով: Նպաստ համակարգում միավորների փոփոխությունից շատ ընտանիքներ սոցիալական կարգավիճակ չեն կորցրել ։ 30-ի փոխարեն 28 միավորն է այժմ սահմանայինը ։Երկու միավորի նվազեցումն հօգուտ այն ընտանիքների է , որոնք բազմանդամ են , ընտանիքում ունեն կենսաթոշակառու և հաշմանդամություն ունեցող անձինք։
Գյուղական բնակավայրերում բազմանդամ ընտանիքների թիվը քիչ չէ, որոնց համար 28 միավորի շեմը համարվում է լուրջ արտոնություն։ Ախուրյան խոշորացված համայնքի սոցիալական ապահովության տարածքային գործակալությունը սպասարկում է 33 գյուղ։ Ունի փաստագրված 1300 ընտանիք,նրանցից միայն 1122-ը ընտանեկան նպաստ է ստանում և ընդամենը 178-ն է , որ սոցիալական նպաստի շահառու է:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...